«Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին
Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերն Ադրբեջանի ենթակայության տակ` ազգությամբ հայերին տրված և ապագայում տրվելիք անվտանգության և իրավունքների «երաշխավորությունն են»: Երբ ՀՀ վարչապետ հանդիսացող ազգուրաց վասալն իր արևմուտքի տերերի հետ քննարկում է Ադրբեջանի կազմում արցախահայերի «իրավունքների» ու «անվտանգության» հարցերը, ապա կրկին առաջ է գալիս միակ գլխավոր հարցը. մի՞թե Հայ ժողովուրդն է աշխարհի այն միակ ու անկրկնելի ժողովուրդը, որն այդպես էլ ոչինչ չսովորեց իր արյունոտ պատմությունից ու չսպիացող վերքերից:
Արտաքին ու ներքին թուրքերի (նիկոլիզմ) շարունակվող համագործակցությունը բերելու է նոր պատերազմներ, նոր սումգայիթներ, նոր կիրովաբադներ ու մարաղաներ:
Չմոռանաք, որ «Бог не любит идиотов», և պետք չէ վստահել խաղաղությունից խոսող զինված թուրքին, գաղտնի բանակցություններ վարող նիկոլին ու անվտանգության երաշխիք խոստացող եվրոպացուն: Նրանք բոլորն էլ հանգեցրել ու հանգեցնելուեն կոտորածների ու ողբերգական կորուստների:
Այսօր մենք ոգեկոչում ենք 1988 թվականին Սումգայիթ քաղաքում կազմակերպված հայկական ջարդերի զոհերի հիշատակը: 35 տարի առաջ տեղի ունեցած այս ցեղասպանական ակտն ակնհայտ դարձրեց Ադրբեջանի որդեգրած հայասպան քաղաքականությունը, որը Նիկոլի շնորհիվ ակտիվացվել ու շարունակվում է առ այսօր։
Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»