Նայում ես մեր ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական թևի կազմն ու... հասկանալի է ամեն ինչ
Նայում ես մեր Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական թևի կազմն ու... հասկանալի է ամեն ինչ։
Օրինակ, այնտեղ տեղ գտած հայտնի բիզնեսմեն֊պատգամավորները` Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը, գնալու են ռուսներին ի՞նչ ասեն, ներկայացնեն, թե իրենց իշխանությունը ո՞նց է պատրաստվում ռուսներին երկու֊երեք տարվա մեջ Սահակաշվիլու օրինակով քշելու տարածաշրջանից։
Կամ ողջ կյանքը ընդամենը մի քանի ամիս Սփյուռքի էն դեղնակտուց նախարարի օգնական աշխատած Վաղարշակ Հակոբյանը Մոսկվայում ու՞մ ինչ է ի վիճակի ասելու, էլ չասեմ` ինչ֊որ խոշոր հարցեր լուծելու...
Թե՞ խորհրդարանական դիվանագիտության մեջ նախադեպը չունեցող խայտառակ հայտարարությամբ, այն է` բարեկամ և ռազմավարական դաշնակից Իրանին ավտորիտար երկիր համարած և ուրիշ ոչ մի բանով հայտնի Հայկ Կոնջորյանն է հարցեր լուծելու։
Նայում ես հանձնաժողովի նախագահին` Հակոբ Արշակյան, մյուս անդամին` Բաբկեն Թունյան, ինչպես իրենց թրքաբարո կոլեգան կասեր` ո՞վ եք դուք, արա, Ռուսաստանում, բացի ձեր մորաքրոջից, քեռու կամ հորեղբոր տղայից, ուրիշ ո՞վ է ձեզ ճանաչում։
Կամ էն ՀՀՇ֊ի օրոք բաժանած պաշտոններից մեծ֊մեծ բաժիններ ստացած Ժոկոյի աղջիկը` Ծովինար Վարդանյանը, գնալու Մոսկվա` ի՞նչ անի, ավագանու անդամ քրոջը զանգելու է, ասի` հլը խորհուրդ տուր` էստեղ ու՞մ ականջը ծամեմ։
Էլ ո՞ր մեկին ասես։ Վահե Ղալումյան, գոնե իջևանցի խոպանչիներից մի երկու բան հարցրե՞լ ես Ռուսաստանի մասին, չէ, ասֆալտի ցեխերի կամ ցեմենտավոզների մասին չէ, ասենք` Կրեմլի մասին, Դաշնային ժողովի մասին...
Արուսյակ Ջուլյակյան, ողջ կյանքը Արևմուտքի հակառուսական որջերի մեջ թրծված մեկը, գնալու է ռուսներին ասի, թե ոնց է իրենց մահը երազող ՀԿ֊ներում ու երկրներում կյանք մաշե՞լ։
Աչքովս ընկան նաև մեկ երկու աղջիկ ու տղա, որոնց եթե Մոսկվայում մենակ թողնես` լացելու են ու զանգեն մամաներին։
Ահա քեզ խորհրդարանական դիվանագիտություն, ահա քեզ հսկա Ռուսաստանի հետ աշխատող իշխանական կազմ...
Ինձ թվում է` հենց այս կազմը ներկայացվել է ռուսական կողմին, նայել են, զննել` ով ով է, շպրտել են զուգարան ու ջուրը քաշել...
Հ.Գ. Ի տարբերություն սրանց` հանձնաժողովի ընդդիմադիր մի քանի անունները պատիվ են բերում յուրաքանչյուր երկրի ու խորհրդարանի։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»