Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան ԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց»․ ՌԴ ԱՀԾ «Մենք ենք, մեր սարերը». Գեղամ Նազարյանի հոդվածը Իսրայելը համաձայնել է զինադադար հաստատել Հեզբոլլահի հետ Հայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ռուբլին արժեզրկվել է Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Ադրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել, մենք գնում ենք հերթական միակողմանի զիջմանը. սահմանադրագետ Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Էդուարդ Հակոբյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ Մենք ազգովի այդ հիմարությունը քննարկում ենք, սա զավեշտ է, սա աբսուրդ է. Արծվիկ Մինասյան

Կինը երկու ամսվա ընթացքում երկու ջեքփոթ է շահելՇաքարախտի և ճարպակալման դեմ հայտնի դեղամիջոցները պաշտպանում են նաև երիկամներըԳերատեսչության բոլոր աշխատակիցների հրաժարականի պատճառով քաղաքում ոստիկան չի մնացելԲաշկիրիայում շունն օրեր շարունակ չի հեռանում վայրից, որտեղ տերն ընկել է գետն ու խեղդվել (լուսանկարներ)Իլոն Մասկի մայրն ատում է, երբ որդուն «միլիարդատեր» են անվանումՊետպատվերի շրջանակում հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալն ընդլայնվել էՌուսական գազը պետք է «վռնդենք» եվրոպական շուկայից. Եվրահանձնաժողովի նախագահՆոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով 4 անձ կալանավորվել էԸնկերոջս հետ դեռ չեմ խոսել. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր ԽաչատրյանՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլարԱՄՆ-ն մտածում է՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ «ժողովրդավարական ուղուց»․ ՌԴ ԱՀԾԹուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ ՖարմանյանԱրագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվելԳյումրեցիները չեն ընտրելու, գյումրեցի ՔՊ-ականներն են ընտրելու․ Խաչատրյան (տեսանյութ) Փաշինյանին իր բոլոր մասնագետների հետ հրավիրում եմ բանավեճի՝ ապացուցելու, որ առանց ԺՊ նշանակելու կարելի է շարունակել Գյումրիի ղեկավարումը. Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանում նախագահի պաշտոնում առաջադրվել է նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիի թեկնածությունըԽնդրում եմ մեկնանություններում լինել ակտիվ․ ՔՊ-ական պատգամավոր Կարեն ՍարուխանյանՎրաստանի ընդդիմությունը կմտնի խորհրդարան՝ պաշտոնապես հրաժարվելու մանդատներիցԱրմեն Չարչյանը կշարունակի մնալ ազատության մեջ2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանաՈւմ կառաջադրի ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնումԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է«Մենք ենք, մեր սարերը». Գեղամ Նազարյանի հոդվածըՎերին Լարսում կուտակվել է 570 հայկական բեռնատարԵրեք մարզում 1 օրում թափվել է ամսական նորմային հավասար տեղումՈստիկանության 7 ծառայող ազատվել է աշխատանքից, 1-ի նկատմամբ հայտարարվել է նկատողությունՀակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ ՀակոբյանըՄանդատը հանձնածը վերջին կռիվը տվեցSMS-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասելՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀասարակությանը պետք է հասկացնել, ասել՝ այս ո՞ւմ եք ընտրել, ձեր թքածը մի օր լիզելո՞ւ եք, թե՞ չէ. Արամ ՄանուկյանՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրելԻսրայելը համաձայնել է զինադադար հաստատել Հեզբոլլահի հետՄիրզոյանը նեղսրտել է թիմակիցներից«Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորելՓաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ էՀայաստանի խնդրանքով ԵԱՏՄ գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 25-ին Սանկտ ՊետերբուրգումԽաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս ԱվետիսյանՔաղաքապետարանի պաշտոնյայի վարորդի «Lexus»-ները հրկիզել է Նոր Արեշի հայտնի գարեջրատան սեփականատիրոջ որդինԿԳՄՍՆ-ն Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ դիմել է ԴատախազությունՀերթական պաշտոնանկությունըԴոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ. Ռուբլին արժեզրկվել էԵրկրագունդը վերջին 20 տարում թեքվել է 80 սանտիմետրով․ ի՞նչն է պատճառըԱշտարակցու տանը հայտնաբերվել է զենք-զինամթերք և թմրանյութ (տեսանյութ)ՌԴ-ն գիշերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներ և ռեկորդային թվով՝ 188 անօդաչուՄի շարք դերասաններ միացել են «Պահպանենք Գոյը» ֆլեշմոբինՄոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումըԱդրբեջանը միջազգային հայցերից հրաժարվելու մասին հայտարարություն չի արել, մենք գնում ենք հերթական միակողմանի զիջմանը. սահմանադրագետՀերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով
Հայաստան

«Անգամ օգտակար իդիոտներն ունեն պիտանելիության ժամկետ». ե՞րբ է լրանալու Փաշինյանի ժամկետը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ սկանդալային ապացույց հրապարակեց այն մասին, որ Ալմա Աթայի հռչակագրի առաջմղումը եղել է ադրբեջանական դիվանագիտական նարատիվի, ադրբեջանական արտաքին քաղաքականության ուղղություններից մեկը դեռևս 2008 թվականից: Ստացվում է, որ Պրահայում Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի ևս մեկ պահանջ են կատարել:

Այս պայմաններում բանակցվող խաղաղության պայմանագրում հայկական շահը որևէ կերպ ներկայացված լինելո՞ւ է, թե՞ պրահյան բանակցությունների նման հայկական կողմը միայն զիջումների է գնալու՝ փոխարենը չստանալով ոչինչ:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Արմեն Աշոտյանը նշեց, որ իր հրապարակած փաստաթուղթը միայն մեկն է այն շարքից, որով ապացուցվում է, որ Ալմա Աթայի հռչակագրի առաջմղումը՝ որպես արցախյան հակամարտության կարգավորման փաստաթուղթ, եղել է Ադրբեջանի վաղեմի երազանքը:

«Նախկինում երբեք հաջողության չեն հասել, երբեք ՄԽ համանախագահության ձևաչափով այդ փաստաթղթի վրա որևէ հղում չի եղել: Անգամ ադրբեջանական լոբբիստական ջանքերով ԵԽԽՎ-ում և Եվրոպառլամենտում երբեք այս փաստաթուղթը լուրջ չի ընկալվել: Նիկոլի օրոք և նրա ձեռամբ այդ փաստաթուղթը մեզ հրամցվում էր՝ որպես դիվանագիտական հաղթանակ այն դեպքում, երբ Ալիևն ամենախոնավ երազանքների մեջ չէր կարող պատկերացնել, որ հայկական կողմն այդ թղթի հետ կապված այդպիսի դավաճանություն կանի երբևէ: Արմեն Գրիգորյան կոչվող էակի երեկվա հարցազրույցից պարզ դարձավ մի բան՝ իրենք տանում են սյուժե՝ խաղաղության պայմանագրի անվան տակ, որն ամբողջովին խաչ է քաշում Արցախի սուբյեկտայնության, ապագայի, ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի վրա:

Մենք ունենք երկու տարբերակ՝ ռուսական, որով կարող ենք հետաձգել հարցը և խաչ չքաշել Արցախի ապագայի վրա, և կա հավաքական արևմտյան տարբերակ՝ բրյուսելյան և վաշինգտոնյան խմբագրություններով, որով այդ խաչը քաշվում է: Պարզ է, չէ՞, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման այս ֆոնին Արմենի ասածը չի վերաբերում ռուսական պրոյեկտին, այսինքն՝ իրենք այդ առաջարկությունների փոխանակումն անում են արևմտյան տարբերակով՝ Ղարաբաղի վրա խաչ քաշելով: Մեզ, այսպես ասած, «կտում» են, որ Բաքու-Ստեփանակերտ հարաբերություններ կլինեն, բայց այդ հարաբերությունները չեն լինի Բաքուն՝ Ստեփանակերտի հետ, այլ կլինի հարաբերություն՝ Ստեփանակերտը՝ Բաքվի տակ: Ես կարող եմ մոտավորապես շրջանակը գծել՝ ինչ է լինելու: Իրենք փորձելու են ներառել միջազգային մեխանիզմներ, որոնք ներառելու են Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնություններով համապատասխան ինստիտուտների օգտագործումը, ԵԱՀԿ-ում փոքրամասնություններով և նրանց իրավունքներով զբաղվող ինստիտուտը և այս ամենը՝ արևմտյան տարբերակով, որով խաչ է քաշվում Ղարաբաղի վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը:

 Նա նկատեց՝ Արևմուտքը շատ լավ գիտի, որ Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները չի երաշխավորում, բոլոր ինդեքսներով Ադրբեջանը շատ մեծ խնդիրներ ունի. «Եվրոպացիները մեզ դնում են էշի տեղ, որովհետև մեզ ներկայացնում են էշեր: Մեզ փորձում են հրամցնել տարբերակ, որով Ալիևն իբր երաշխավորելու է Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը: Ինչ-որ մեկը հավատո՞ւմ է դրան: Ալիևն անգամ Բաքվի կենտրոնում բնակվող ադրբեջանցիների ազատությունը չի երաշխավորում, ո՞նց է Ստեփանակերտում ապրող հայերի ազատություններն ու իրավունքները երաշխավորելու: Մենք ենք մեղավոր: Եթե մեզ մինչև հիմա շարունակում է ներկայացնել Հայաստանի ազգային շահի հետ որևէ կապ չունեցող մարդ… Ես չգիտեմ՝ դրա պորտը որտեղ են կտրել: Ես չեմ հասկանում մուննաթը՝ դրսի վրա:

Մենք իրավունք չունենք ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եվրոպայի վրա մուննաթ գալ, միակ մուննաթի օբյեկտը ինքներս ենք, կանգնենք պատմության հայելու առաջ՝ որպես ժողովուրդ, և ասենք՝ դու ես մեղավոր: Անգամ այսօրվա վիճակում այնքան դիվանագիտական կռվաններ ունենք: Տեսեք՝ Եվրոպան ասում է՝ խաղաղությունը չի կարող պարտադրված լինել, բայց մեր դեպքում չի ասում, Ուկրաինայի դեպքում է ասում: Ասում են՝ Ուկրաինային զենք են տալիս, որ դիմադրի, որովհետև հակառակ դեպքում դա կլինի ավտոկրատների հաղթանակ: Չհասկացա, մենք ունենք, չէ՞, այդ կռվանն ասելու՝ տղերք, այդ ինչ եք ասում, մի դեպքում պարտադրված խաղաղություն չի կարելի, բայց մեզ ստիպում եք, որ ադրբեջանական ագրեսիայի վտանգի տակ՝ գնանք ստորացուցիչ համաձայնությունների՞: Մյուս կողմից՝ դուք ասում եք, որ ավտոկրատների հաղթանակ չի կարելի թույլ տալ, իսկ Ադրբեջանի դեպքում մի հատ էլ դափնիներ եք կախում Ալիևի վզից, որ ինքն այդ հաղթանակը ուժով ամրագրո՞ւմ է: Ո՛չ, այսօր մենք չունենք մարդիկ ո՛չ ԱԽՔ-ում, ո՛չ ԱԳՆ-ում, որոնք այս ամենը կարող են ներկայացնել, թե չէ՝ մենք և՛ Ռուսաստանում, և՛ Արևմուտքում բազմաթիվ փաստարկներ ունենք ներկայացնելու»:

Արդեն 66 օր է՝ Արցախը շրջափակված է Ադրբեջանի կողմից, այս ընթացքում Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ չի փորձել այցելել Արցախ, բայց, օրինակ՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանը ոչ միայն փրկարարներ և հումանիտար օգնության երկու խմբաքանակ ուղարկեց Թուրքիա, այլև արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անձամբ մեկնեց և հանդիպեց Թուրքիայի արտգործնախարարի հետ:

Այս հարցի վերաբերյալ Արմեն Աշոտյանը հետևյալն ասաց. «Հումանիտար օգնությունը հանդիպում է կարիքավորներին, իսկ Թուրքիա ուղարկվեց արտգործնախարարը, որովհետև մեր արտգործնախարար կոչվող մարդն աշխարհաքաղաքական, քաղաքակրթական, բարոյական իմաստով վեշ է: Մենք իրեն ենք որպես «վեշ» ուղարկել: Ես շատ լավ հասկանում եմ կարեկցանքի, համերաշխության կարիքը, մեր ժողովուրդը շատ լավ գիտի՝ դա ինչ է՝ աղետների պարագայում: Մենք լավ հիշում ենք՝ ոնց էին թուրքերն ու ադրբեջանցիներն ուրախանում մեր աղետի ժամանակ, և դա բերում էինք՝ որպես վատ օրինակ:

Դժգոհության պատճառը թուրքերը չեն, թուրքերը առիթ են հերթական անգամ դժգոհելու Նիկոլից, որովհետև բնական է, չէ՞, ժողովուրդը նայում՝ ասում է՝ 250 երեխա սեպտեմբերին սպանվեց՝ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից, սուգ հայտարարվե՞ց, ո՛չ, ցավակցություններ եղա՞ն, իսկ այս դեպքում ափալ-թափալ եղան: 120 հազար մարդ Արցախում հումանիտար ճգնաժամի մեջ է, տեսնո՞ւմ ենք, որ Նիկոլը վիզ դնի, որ այդ մարդկանց մի տուփ մակարոն ավել ուղարկի, իսկ այստեղ ափալ-թափալ «Սպայկա»-ի վզին դրեցին: Դա պետությունը չի առել, ես գիտեմ՝ ոնց է եղել. բանջարաբոստանային մեկը կա կառավարությունում աշխատակազմի ղեկավարի հեռախոսի մոտ նստած, որը զանգել-ասել է՝ դուք՝ այսքան ջուր, դուք՝ այսքան շոր կտաք, այսինքն՝ դրել են գործարարների վզին: Ես դա գործարարներից գիտեմ: Ես երբ տեսնում եմ երկրաշարժի նկարները, մարդկային պատմությունն եմ տեսնում, և այստեղ պետք է զանազանել մարդկային պատմությունները՝ աշխարհաքաղաքական այն ինֆանտիլիզմից, որ ես կոչում եմ սեյսմիկ դիվանագիտություն: Իրենց թվում է՝ երկրաշարժը լավ առիթ է՝ թեմա բրթելու համար: Ես վստահ եմ, որ եթե Հունաստանի օրինակը չբերեի մամուլ և չասեի, որ սա է մակարդակը, իրենք չէին այցելի, բայց չեն հասկանում, որ այցը միայն ձևն է, Հայաստանը ոչ մի բան է Թուրքիայի համար: Մենք ոչ մի հետաքրքրություն չենք ներկայացնում: Ես վստահ եմ, որ Արարատ Միրզոյանին կպաչեն, կմաժմժեն, կգրկախառնվեն, դա կհայտնվի միջազգային լրատվամիջոցների գլխագրերում, բայց մեզ դրանից ի՞նչ է լինելու»:

 Արմեն Աշոտյանը նկատեց. «Եթե Սերժի ժամանակ մարդիկ ուզում էին լավ ապրել, այսօր հասել ենք նրան, որ մարդիկ պարզապես ուզում են ապրել: Մեր օրոք ծայրահեղ աղքատությունը՝ որպես կատեգորիա, վերացել էր, հիմա կրկին շատացել է, դա ի՞նչ է նշանակում. Փողը մտնում է ու բաշխվում է էլ ավելի անարդար, քան առաջ էր: Առաջ էլ էր անարդար եկամուտների բաշխումը, ամբողջ աշխարհում է այդպես, բայց այսօր էլ ավելի անարդար է այդ փողերի բաշխումը: Նիկոլը խոստացել էր լավ կյանք՝ հայ ժողովրդին, ապահովեց լավ կյանք՝ իր կողքի 200 ցելոֆանե տոպրակներին: Այսօր օլիգարխացման ճանապարհին են նիկոլականները: Այն, որ Գռզոն ու Արսենյանը օլիգարխ էին, բայց այսօր այդ հայրենադավ հին օլիգարխների կողքին, որոնք թուրքերից բեթար են թուրքական շահը հիմնավորում, ծնվում են նոր օլիգարխներ, օրինակ՝ Տիգրան Ավինյան, չգիտեմ՝ ինչ մականուն տալ, որովհետև օլիգարխը պետք է մականուն ունենա, օրինակ՝ ճիճու: Էլի օլիգարխների անուններ եք ուզո՞ւմ, խնդրեմ՝ Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Արարատ Միրզոյան…: Ես լինելով, այսպես ասած՝ Սերժի մարդը, մեր օրոք մեկ միլիոն դոլարանոց վարկի տակ չէի կարող մտնել, նախ՝ ինձ ոչ ոք չէր տա, ես էլ ռիսկ չէի անի վերցնել: Ես չգիտեմ՝ դա այն գինն է, որը վճարում են Արարատին՝ իր դեմ Նիկոլի կողմից նոյեմբերի 9-ի գիշերը կազմակերպված քաղաքական սադրանքի դիմա՞ց: Գուցե այդպե՞ս են Արարատի բերանը փակում. փոշեկուլը բերանից հանել են, մի միլիոն դոլարն են դրել, չգիտեմ»:

Ինչ վերաբերում է Հայաստանում իշխանափոխության հնարավոր տարբերակներին, Արմեն Աշոտյանն ասաց. «Անգամ օգտակար իդիոտներն ունեն պիտանելիության ժամկետ, էլ չասեմ՝ սև կարապների գոյության մասին»:

Հարցին՝ այսինքն՝ իր հո՞ւյսն էլ է այն, որ Փաշինյանն իր «սև գործը» կանի և կհեռանա, Աշոտյանը պատասխանեց. «Եթե նա իր սև գործն անի, նրանց ցմահ կպահեն այստեղ, մեզ կնստեցնեն, իրեն ցմահ կպահեն»:

Ճշտող հարցին՝ այդ դեպքում, ձեր ասած՝ Փաշինյանի «ժամկետը» ե՞րբ է լրանալու, ի՞նչ գործոնների արդյունքում, նա պատասխանեց. «Ներքին շուկան պետք է մերժի այդ անորակ ապրանքին: Ներքին շուկան պետք է ասի՝ այս ապրանքը բռակ է, ներքին շուկան դեռ դա չի մերժում: Բայց սա երկար չի կարող տևել: Ինչո՞ւ եք կասկածում, որ Նիկոլն իր իսկ շրջապատի ձեռամբ մի օր քաղաքական չգոյության կվերածվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում