Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուս Հութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումները Առանց տեղումների եղանակ Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ) Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները 3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուս Ոստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչի Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ) Վթարային ջրանջատում Վայք քաղաքում Վարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ) Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Անչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՆիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցերՀայաստանի վարչապետը Անթալիայում էՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրել
Աշխարհ

Զելենսկին Ֆրանսիային եւ Գերմանիային կոչ է արել «փոխել խաղի կանոնները»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրն այցելել է Փարիզ, եւ, դիմելով Էմանուել Մակրոնին ու Օլաֆ Շոլցին, խնդրել կործանիչներ մատակարարել։ Մինչ այդ Զելենսկին ստացել էր Մեծ Բրիտանիայի՝ ուկրաինացի օդաչուներին ՆԱՏՕ-ի արդիական կործանիչներ վարելու հմտություններն ուսուցանելու խոստումը։

Պատերազմն սկսվելուց հետո իր երկրորդ արտասահմանյան ուղեւորության ժամանակ Զելենսկին, Ֆրանսիա թռչելուց առաջ, Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի եւ թագավոր Չառլզ III-ի հետ։

Փարիզում Ուկրաինայի նախագահը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Երկուսն էլ Զելենսկուն խոստացել են շարունակել Ուկրաինային աջակցությունը՝ չորեքշաբթի երեկոյան Կիեւի կարիքները քննարկելու նախօրեին։

«Մենք շատ քիչ ժամանկ ունենք։ Ես հիմա խոսում եմ զենքի մասին, որն անհրաժեշտ է խաղաղության եւ Ռուսաստանի սկսած պատերազմը դադարեցնելու համար,- ասել է Զելենսկին։- Ֆրանսիան եւ Գերմանիան խաղի կանոնները փոխելու հնարավորություն ունեն, եւ հենց այդպես եմ ես տեսնում մեր այսօրվա բանակցությունները։ Որքան ավելի շուտ մենք ստանանք մեծ հեռահարության ծանր զենք, իսկ մեր օդաչուները ժամանակակից ինքնաթիռներ ստանան, այնքան ավելի արագ կավարտվի ռուսական ագրեսիան»։

Եվրոպան եւ Միացյալ Նահանգները կաջակցեն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում այնքան, որքան պահանջվի, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը՝ ավելացնելով, որ Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին։

Ելույթ ունենալով Փարիզում՝ Շոլցն ասել է, որ Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները հինգշաբթի ԵՄ-ի գագաթաժողովում Կիեւի հետ համերաշխության հզոր ազդանշան կուղարկեն։

«Ես Բրյուսելին հստակ ազդանշան կուղարկեմ. Ուկրաինան պատկանում է եվրոպական ընտանիքին»,- ասել է Շոլցը։

Ֆրանսիան «տրամադրված է, որպեսզի օգնի Ուկրաինային՝ հաղթելու եւ վերականգնելու իր օրինական իրավունքները», ասել է Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ընթրիքից առաջ՝ ավելացնելով, որ Փարիզը «կշարունակի Կիեւին զենք հասցնելու ջանքերը»։

Բրիտանացի օրենսդիրների առջեւ ունեցած ելույթում Զելենսկին նաեւ ընդգծել է իր կոչը Կիեւին մարտական ինքնաթիռներ տրամադրելու մասին, որոնք նա անվանել է «ազատության թեւեր»։ Արեւմտյան երկրները մինչ այժմ այնպիսի ինքնաթիռներ կամ զենք չեն տրամադրել, որոնց օգնությամբ Ուկրաինայի ԶՈւ-ն կկարողանար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում։

Զելենսկու հետ մամուլի համատեղ ասուլիսում Ռիշի Սունակն ասել է, որ «ոչինչ չի բացառվում», երբ խոսքը վերաբերում է Ուկրաինային Ռուսաստանի դեմ պայքարելու համար կործանիչներ մատակարարելուն։

«Արդիական ինքնաթիռների հանձնման առաջին քայլը զինվորականների կամ օդաչուների առկայությունն է, որոնք կկարողանան օգտագործել դրանք։ Դա որոշ ժամանակ պահանջող գործ է։ Մենք այդ գործն սկսել ենք այսօր»,- ասել է Սունակը։

Մեծ Բրիտանիան հայտարարել է ուկրաինացի զինվորականների ուսուցման ծրագրերն ընդլայնելու պլանների մասին, որպեսզի ուկրաինացի օդաչուները կարողանան վարել ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանող ժամանակակից ռեակտիվ ինքնաթիռները։