Միլիոնավոր մարդիկ անսպասելի ջրհեղեղների վտանգի տակ են հայտնվել․ հետազոտություն
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սառցադաշտերի հալմանը ու մոտակա լճեր հսկայական քանակությամբ ջուր լցվելուն զուգընթաց՝ ամբողջ աշխարհում 15 միլիոն մարդ անսպասելի եւ մահաբեր ջրհեղեղների վտանգի տակ է հայտնվել:
Nature Communications ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, սառցադաշտային լճերի հեղեղումներ կոչվող աղետի ստվերում ապրողների կեսից ավելին գտնվում է ընդամենը չորս երկրներում՝ Հնդկաստանում, Պակիստանում, Պերուում եւ Չինաստանում: Երկրորդ հետազոտությունը, որը կհրապարակվի ամսագրում, պատմության ընթացքում եւ վերջին ժամանակներում ավելի քան 150 սառցադաշտային ջրհեղեղների բռնկումների կատալոգ է պարունակում:
Սա սպառնալիք է, որի մասին ամերիկացիներն ու եվրոպացիները հազվադեպ են մտածում, բայց մի ուսումնասիրության հաշվարկներով՝ 1 միլիոն մարդ ապրում է սառցադաշտերով սնվող, պոտենցիալ անկայուն լճերից ընդամենը 10 կմ հեռավորության վրա:
Ամենաավերիչ ջրհեղեղներից մեկը տեղի է ունեցել Պերուում՝ 1941 թվականին, որի հետեւանքով զոհվել է 1800-6000 մարդ: 2020 թվականին Կանադայի Բրիտանական Կոլումբիայում տեղի ունեցած սառցադաշտային լճի ջրհեղեղը մոտ 100 մետր բարձրությամբ ցունամի է առաջացրել, սակայն ոչ ոք չի տուժել:
«Կլիմայի փոփոխության հետ մեկտեղ սառցադաշտերը հալվում են, ուստի այս լճերը մեծանում են՝ պոտենցիալ դառնալով ավելի անկայուն»,- նշում են գիտնականները:
Միաժամանակ, հետազոտության հեղինակների կարծիքով, խնդիրն այն է, որ գիտնականները չափազանց մեծ ուշադրություն են դարձնում Պակիստանին, Հնդկաստանին, Չինաստանին եւ Հիմալայներին, որոնց հաճախ անվանում են բարձրալեռնային Ասիա, եւ որոշ չափով անտեսում են Անդերը։
1940-ականներին Անդերի մահացու ջրհեղեղից հետո տարածաշրջանը «մի տեսակ առաջատար է» եղել սառցադաշտային ջրհեղեղների վտանգի դեմ պայքարում, սակայն վերջին տասնամյակում բարձրալեռնային Ասիան առաջ է անցել հեղեղումների թվով, ասել է Դեյթոնի համալսարանի երկրաբանության պրոֆեսոր Ումեշ Հարիտաշիան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...