Հասարակությունն իրավունք ունի սվիններով ընդունել Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը. Աշոտյան
Հասարակություն, որն ականատեսն է սեփական ողբերգությունների առնչությամբ նիկոլական ոհմակի ցինիկությանը, ունի իրավունք սվիններով ընդունել Թուրքիային պատահած արհավիրքի առնչությամբ Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Հայատանից Թուրքիա փրկարարներ ուղարկելուն:
«Հասարակություն, որն ականատես է սեփական որդիների մահվան կապակցությամբ «հայ» կառավարիչների անտարբերությանը, ունի իրավունք բորբոքվել թուրք ժողովրդի որդիների մահվան կապակցությամբ Նիկոլի ցավակցություններից։
Հասարակություն, որն ականատեսն է սեփական ողբերգությունների առնչությամբ նիկոլական ոհմակի ցինիկությանը, ունի իրավունք սվիններով ընդունել Թուրքիային պատահած արհավիրքի առնչությամբ Նիկոլի՝ Անկարային մեկնած ձեռքը։
Հասարակություն, որը մինչ այսօր տեսնում էր Թուրքիայից հնչող հոխորտանքներին նիկոլական ոհմակից 0 արձագանք, ունի իրավունք զարմանալ այս դեպքում նիկոլական օպերատիվ արձագանքից։
Հասարակություն, որին համոզում են, որ 120 000 հայրենակիցներին բախտի քմահաճույքին թողնելը նորմալ է, ունի իրավունք զայրանալ այլոց տրամադրվող օգնությունից։
Հասարակության նման արձագանքի պատճառը կրկին նույնն է, ինչ վերջին տարիներին մեր կյանքում մեզ պառակտող այլ երեւույթներ՝ Նիկոլ Փաշինյան։
Հ.Գ. Եւ վերջապես, հասարակություն, որ գիտի թե ինչ է նշանակում ծանր վիճակում օտարի մեկնած ձեռքը, իրավունքից զատ հիրավի մեծ սրտի տեր է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիա է ուղարկել փրկարարների` երկրաշարժից տուժած շրջաններում օգնություն ցուցաբերելու համար, բացի այդ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցելԹուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ցավակցություն հայտնել, նաեւ շուտափույթ առողջացում մաղթել վիրավորում ստացածներին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»