Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմ Դժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ ՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է Ստրասբուրգ Ֆինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել են Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի

Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել

Ի՞նչն է խանգարում Գուրգեն Արսենյանին շփման երեկո անցկացնել Փաշինյանի և ողջ ՔՊ-ի հետ

Նիկոլ Փաշինյանի և նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի նախընտրական ծրագրի շնորհիվ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատգամավոր դարձած Գուրգեն Արսենյանը բացահայտ հրաժարվում է այն նախընտրական ծրագրային խոստումներից, որոնց քարոզով դարձել է պատգամավոր։

Խոսքը, մասնավորապես, 2020 թվականի 44-օրյա պատերամից հետո 2021 թվականի հունիսի 20-ին հրապարակած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի «Արցախյան հիմնախնդիր» բաժնի մասին է, որտեղ Գուրգեն Արսենյանի թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու այդ թիմն ամբողջությամբ խոստացել են իրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ առանց սահմանափակումների, և Արցախի հարցի վերջնական կարգավորումը տեսել են «Անջատում հանուն փրկության» բանաձևի մեջ։

«Մոտակա տարիներին մեր գլխավոր խնդիրը պետք է լինի աղետալի պատերազմի հետևանքների վերացումը, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում հանուն փրկության» սկզբունքով»,- կարդում ենք 2021 թվականի հունիսին ընդունված ՔՊ նախընտրական ծրագրում։

 Բայց նախընտրական շրջանում ներկայացրած ծրագիրը հանրությանը քարոզելու միջոցով իշխանության մաս դարձած Գուրգեն Արսենյանը հանկարծ սկսեց ռոմանտիկ համարել բոլոր նրանց, ովքեր կխոսեն Արցախի անկախության կամ Հայաստանին վերամիավորվելու հնարավորության մասին. ավելին՝ Արսենյանն այդ մարդկանց հետ ցանկանում է շփման երեկոներ անցկացնել, գուցե՞ քարոզչության նոր թեմա կամ հնարք է գտել։

«Եթե մենք կարծում ենք, որ Արցախի անկախությունը պետք է ճանաչեն, կամ Արցախը պետք է վերամիավորվի Հայաստանի հետ, ապա ես ուզում եմ այդ ռոմանտիկների հետ շփման երեկո անցկացնել ու հասկանալ, թե որտեղից են իրենց այդ պատկերացման հիմնավորումները։ Ես ուզում եմ այդ մասով իրենց հարցեր տալ»,- civilnet-ի եթերում ասել է Արսենյանը։

Հիմա հարց՝ Գ. Արսենյանին՝ ի՞նչն է խանգարում իրենց շփման երեկոներն անցկացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Փաշինյանի և այդ կուսակցության բոլոր անդամների հետ, որոնք 2021 թվականին արտահերթ ընտրության են մասնակցել և իշխանություն դարձել մի ծրագրով, որով խոստացել են իրացնել Արցախի ինքնորոշման իրավունք՝ առանց սահմանափակումների։

Թեև չի բացառվում, որ հենց ՔՊ-ի հետ նման շփման երեկոներ անցկացնելուց և նոր թիմակիցներին հարցեր տալուց հետո է նախկինում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանը դարձել ոչ «ռոմանտիկ», պրագմատիկ, անգամ բակավանին հաշվենկատ: Հետաքրքիր է նաև, թե քանի այդպիսի շփման երեկոներ է անցկացրել կուսակցական ու քաղաքական կողմնորոշումները հաճախակի փոխած գործիչը և ինչ հարցեր է տվել, օրինակ, ՀՀԿ-ին, երբ 1990-94 թվականներին այդ կուսակցության անդամ էր, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է եղել: 2012-2017թթ. ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակով:

Մանրամասները՝ տեսանյութում։