Եվրախորհրդարանի երկու պատգամավորներ զրկվել են իրավաբանական անձեռնմխելիությունից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով
Եվրոպացի օրենսդիրները երկու պատգամավորների՝ Անդրեա Կոցոլինոյին եւ Մարկ Տարաբելային զրկել են իրավաբանական անձեռնմխելիությունից՝ Բելգիայի իշխանությունների խնդրանքով, որոնք հետաքննում են կոռուպցիոն սկանդալը, որը ցնցել է Եվրախորհրդարանը, հայտնում է ВВС-ն։
Միեւնույն ժամանակ եվրախորհրդարանականները հերքում են իրենց մեղքը։
Եվրախորհրդարանի կոռուպցիոն սկանդալի գործը սկսեց թափ հավաքել, երբ հույն օրենսդիրը եւ երեք այլ կասկածյալներ ձերբակալվեցին կոռուպցիայի եւ փողերի լվացման կասկածանքով։
Այնուհետեւ կասկածյալներից մեկը համաձայնեց «ամեն ինչ պատմել»՝ որոշելով գործարքի գնալ իրավապահ մարմինների հետ։
Նշվում է, որ Պիեր Անտոնիո Պանցերին ղեկավարել է մի ցանց, որը կաշառք է վերցրել Կատարից եւ Մարոկկոյից՝ Եվրախորհրդարանի վրա ազդեցության դիմաց: Բրյուսելում եւ Իտալիայում խուզարկությունների ժամանակ առգրավվել է մոտ 1,5 միլիոն եվրո կանխիկ գումար։
Ե՛վ Կատարը, եւ՛ Մարոկկոն կտրականապես հերքել են այն մեղադրանքները, որ իրենք ձգտել են ազդեցություն ունենալ Եվրախորհրդարանի պատգամավորների վրա: Սակայն դատախազությունը հայտնել է, որ Պանցերին ընդունել է իր «քրեական պատասխանատվությունը»։
Հունվարին Տարաբելայի տանը խուզարկություն է կատարվել՝ Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է չորս կասկածյալի։ Այնուհետեւ դատախազները խնդրել են խորհրդարանին զրկել նրան եւ Կոցոլինոյին դատական հետապնդման անձեռնմխելիությունց: Երկու խորհրդարանականներն էլ սոցիալիստների եւ դեմոկրատների խորհրդարանական ձախակենտրոն խմբավորման անդամներ են եղել:
Քվեարկությունը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան։ Եվրախորհրդարանի պատգամավորները պարզապես ձեռքերը վեր են բարձրացրել, երբ ընթերցվել են գործի մանրամասները:
Ինքը՝ Մարկ Տարաբելան մասնակցել է քվեարկությանը։ Նա հայտարարել է, որ քվեարկել է իր անձեռնմխելիությունից հրաժարվելու օգտին, որպեսզի «կարողանա պատասխանել քննիչների հարցերին եւ օգնել իշխանություններին լույս սփռել այս գործի վրա»։
Համաձայն Տարաբելայի վերաբերյալ խորհրդարանական զեկույցի, քննիչները նրան կասկածում են երկու տարի շարունակ «հօգուտ երրորդ երկրի Եվրախորհրդարանում որոշակի դիրքերի աջակցության համար՝ կանխիկ վճարումների դիմաց»։ Նրա դեմ ապացույցները ենթադրում են մի քանի վճարումներ՝ ընդհանուր 120-ից մինչեւ 140 000 եվրո, ասվում է զեկույցում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ