Սաբատո դե Սարնոն նշանակվել է Gucci-ի ստեղծագործական տնօրեն
Kering-ը եւ Gucci-ն հայտնել են իտալական ապրանքանիշի նոր ստեղծագործական տնօրենի՝ Սաբադո դե Սարնոյի անունը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ալեսանդրո Միքելեին, ով պաշտոնը լքել էր անցյալ տարվա նոյեմբերին։ Այդ մասին գրում է WWD-ն։
Դե Սարնոյի առաջին ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերին՝ Միլանի նորաձեւության շաբաթվա ընթացքում։ Դիզայները կենթարկվի ապրանքանիշի նախագահ եւ գործադիր տնօրեն Մարկո Բիզարիին:
«Ես ուրախ եմ, որ Սաբատոն կմիանա Gucci-ին որպես տան նոր ստեղծագործական տնօրեն: Աշխատելով Իտալիայի ամենահայտնի շքեղ նորաձեւության տների հետ՝ նա բերում է լայն եւ արդի փորձ: Խորը հասկանալով Gucci-ի յուրահատուկ ժառանգությունը եւ գիտակցելով դրա նշանակությունը՝ ես վստահ եմ, որ Սաբատոն կղեկավարի մեր թիմերը եւ կառաջնորդի նրանց հստակ տեսլականով, որը կօգնի գրել այս հետաքրքիր հաջորդ գլուխը՝ հիմնվելով տան հեղինակության վրա ու օգտագործելու նրա հարուստ ժառանգությունը», - Բիզարին մեկնաբանել է նշանակումը։
Դե Սարնոն մեծացել է Նեապոլում։ Դիզայներն իր կարիերան սկսել է Prada-ում 2005 թվականին, այնուհետեւ տեղափոխվել է Dolce & Gabbana, իսկ 2009 թվականին միացել է Valentino-ին, որտեղ ի վերջո զբաղեցրել է տղամարդկանց եւ կանանց հավաքածուների դիզայնի տնօրենի պաշտոնը։
«Ինձ համար պատիվ է ստանձնել Gucci-ի ստեղծագործական տնօրենի դերը: Ես հպարտ եմ, որ միացել եմ նման արտասովոր պատմություն եւ ժառանգություն ունեցող տանը: Ես հուզված եւ ոգեւորված եմ՝ կիսվելու ապրանքանիշի վերաբերյալ իմ ստեղծագործական տեսլականով»,- ասել է Դե Սառնոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...