Շոլցը կոչ է արել շուտափույթ ավարտել ԵՄ-ի եւ Mercosur-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տարածաշրջան կատարած շրջագայության ընթացքում Բուենոս Այրես կատարած այցի ժամանակ կոչ է արել արագ ավարտել Եվրամիության եւ հարավամերիկյան MERCOSUR (Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր շուկա, տնտեսական եւ քաղաքական համաձայնություն. խմբ) առեւտրային բլոկի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Բեռլինը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Չինաստանից էներգետիկ անցման համար կարեւոր հանքանյութերի համար՝ ռեսուրսներով հարուստ Լատինական Ամերիկան դարձնելով կարեւոր գործընկեր: Տարածաշրջանի վերականգնվող էներգիայի արտադրության ներուժը եւս մեկ գրավիչ հատկանիշ է:
«Մեր առեւտրային հարաբերություններն էլ ավելի խորացնելու մեծ ներուժ կա, եւ այն հնարավորությունները, որոնք կարող են առաջանալ ԵՄ- MERCOSUR գործարքից, ակնհայտորեն առանձնահատուկ նշանակություն ունեն», - ասել է Շոլցը Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Ֆերնանդեսը մեղադրել է եվրոպական պրոտեկցիոնիզմին՝ 2019 թվականին համաձայնեցված, բայց ազգային խորհրդարանների կողմից չվավերացված գործարքի հետաձգման համար։ ԵՄ դեսպանները հայտարարել են, որ Բրազիլիան պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ Ամազոնի անձրեւային անտառների արագ ոչնչացումը դադարեցնելու նպատակով։
Բեռլինը հույս ունի, որ մտավախությունները կարող են փարատվել Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի ընտրությունից հետո, ով խոստացել էր վերանայել երկրի կլիմայական քաղաքականությունը։ Շոլցը պետք է հանդիպի նրան երկուշաբթի օրը՝ իր եռօրյա շրջագայության ավարտին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...