Իտալիան Լիբիայի հետ 8 միլիարդ դոլար արժողությամբ գազային պայմանագիր է կնքել
Իտալիան 8 միլիարդ դոլար արժողությամբ գազային պայմանագիր է ստորագրել Լիբիայի հետ՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի՝ էներգետիկայի եւ միգրացիայի վերաբերյալ բանակցությունների նպատակով կայացած այցի ընթացքում:
Համաձայնագիրը ստորագրել են Լիբիայի ազգային նավթային կորպորացիան եւ իտալական Eni-ն։ Երկու ընկերություններն էլ ասել են, որ 8 միլիարդ դոլար կներդնեն գազի, ինչպես նաեւ արեւի եւ ածխածնի արտադրության ոլորտում, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Երկու երկրների միջեւ բնական գազի գործարքը Լիբիայի էներգետիկ ոլորտում ավելի քան երկու տասնամյակների ընթացքում ամենամեծ ներդրումն է, հաղորդում է Associated Press-ը:
Eni-ի գործադիր տնօրեն Կլաուդիո Դեսկալցին ակտիվորեն աջակցեց Եվրոպայի շրջադարձին դեպի Աֆրիկա՝ իր էներգետիկ կարիքները բավարարելու համար:
Այս շաբաթվա սկզբին Մելոնին այցելել է Ալժիր՝ Իտալիայի հիմնական գազի մատակարար պետություն, որտեղ Eni-ն եւ Ալժիրի պետական Sonatrach էներգետիկ ընկերությունը համագործակցության նոր համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված էներգետիկ անվտանգության ամրապնդմանը եւ ածխածնի արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերի ակտիվացմանը:
Անցյալ տարի Ալժիրը դարձել է Իտալիայի գլխավոր ռազմավարական գործընկերներից մեկը՝ որպես եվրոպական երկրի էներգիայի խոշորագույն մատակարար փոխարինելով Ռուսաստանի Դաշնությանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...