Փենսն առաջին անգամ արձագանքել է իր տանը գաղտնի փաստաթղթերի հայտնաբերմանը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը խոստացել է համագործակցել արդարադատության նախարարության եւ Կոնգրեսի հետ՝ իր տանը գաղտնի փաստաթղթեր հայտնաբերելուց հետո, հաղորդում է Fox News-ը: Հեռուստաալիքը նշում է, որ քաղաքական գործիչն առաջին անգամ մեկնաբանել է իրավիճակը եւ հայտարարել, որ ընդունում է միջադեպի ողջ պատասխանատվությունը:
«Ես նախկինի պես համոզված եմ, որ Կոնգրեսում իմ պաշտոնավարման ընթացքում մենք շատ զգույշ էինք, ինչպես իմ փոխնախագահի պաշտոնավարման ընթացքում, բայց կրկին, վարչակազմի վերջին օրերին, երբ նյութերը հավաքվեցին, որոշ գաղտնի փաստաթղթեր կարող էին սխալմամբ ուղարկվել իմ նստավայր»,-նշել է Փենսը:
Նրա խոսքով՝ ինքը տեղյակ չի եղել, որ նյութերը հայտնվել են իր տանը մինչեւ 2023 թվականի հունվարը։ Փենսը նաեւ հավելել է, որ այդ միջադեպը բացահայտվել է դրանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ։
«Բայց ես ստանձնում եմ դրա ողջ պատասխանատվությունը, եւ մենք պատրաստվում ենք շարունակել աջակցել յուրաքանչյուր համապատասխան հետաքննության»,-ընդգծել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...