Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպել են․ կարծում եմ, Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. Լավրով. (տեսանյութ)
Առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կկարգավորվի. այս մասին ասուլիսում հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երեկ կամ նախօրեին տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի ներկայացուցչի և Ղարաբաղի ներկայացուցիչների միջև՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այդ հարցը կկարգավորվի»,-ասել է Լավրովը։
Նա հիշեցրել է, որ երեկ զրուցել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ և հիշեցրել, որ Լաչինի միջանցքը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն, պետք է ազատ լինի ապրանքների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անցման համար։
Լավրովը նշել է, որ հայտարարության մեջ առանձին ամրագրված է, որ այս ճանապարհով չպետք է ռազմական բեռներ ուղարկվեն։
«Հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են ադրբեջանցիների փոխանցած տվյալներն առ այն, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել այս միջանցքով, այնուհետև այդ ականներն օգտագործվել են եռակողմ պայմանավորվածությունների խախտմամբ՝ ականապատելու ադրբեջանական դիրքերին հարող տարածքները»,-ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանի Հանրապետության հետ կապող միակ ճանապարհը։ Ներկայանալով որպես «բնապահպաններ»՝ ցուցարարները հրաժարվում են լքել տարածքը և վրաններ են տեղադրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...