Իտալիայում ձերբակալել են «Կոզա Նոստրա»-ի ամենահետախուզվող պարագլխին
Իտալացի կարաբինավորները ձերբակալել են «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության պարագլուխներից մեկին՝ Մատեո Մեսինա Դենարոյին: Այս մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից:
Դենարոն ձերբակալվել է Սիցիլիայի մայրաքաղաք Պալերմոյում գտնվող հիվանդանոցներից մեկում: Նա հեռակա կարգով դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 1992 թ.-ին մաֆիայի դեմ պայքարող դատախազներ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությանը մասնակցության համար։ Նրան սպառնում է նաև ցմահ ազատազրկում 1993 թ.-ին Ֆլորենցիայում, Հռոմում և Միլանում տեղի ունեցած պայթյունների համար, որոնք 10 մարդու կյանք են խլել:
2002 թ.-ին նա հեռակա կարգով ազատազրկման է դատապարվել նաև տասնյակ մարդկանց անձամբ սպանելու կամ նրանց սպանությունը պատվիրելու համար: Լրատվամիջոցը նշում է, որ 60-ամյա մաֆիոզը մի անգամ հայտարարել է, որ «մեն-մենակ մի ամբողջ գերեզմանատուն է լցրելե: Շնորհիվ մի քանի բանկիրների՝ փախուստի մեջ գտնվելու ընթացքում որոշ ժամանակ նա շարունակել է շքեղ կյանք վարել:
Դենարոյի հայրը նույնպես եղել է «Կոզա Նոստրա» մաֆիոզ կազմակերպության ազդեցիկ պարագլուխներից մեկը: Դենարոն արդարադատությունից թաքնվում Էր 30 տարի: Նա գլխավորել է Իտալիայի ամենահետախուզվող մաֆիոզների ցուցակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...