«Խնդրում եմ ձեզ՝ միջազգային հանրությանը, խնդրում եմ կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի». Ռոզա Լին
«Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը` «iHeart Radio ALTer Ego» համերգին ելույթ է ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով: Ինստագրամյան իր էջում երգչուհին անդրադարձել է ելույթին՝ մանրամասնելով բաճկոնի գրվածքը:
«Երեկ երեկոյան պատիվ եմ ունեցել ելույթ ունենալ iHeart’s ALTer Ego-ում Muse-ի, Red Hot Chilli Peppers-ի, Jack White-ի, Fall Out Boy-ի և այլոց հետ միասին, ինչը նման էր երազի:Մինչ ելույթը, երբ գրում էի ուղերձս, մտածում էի այն արցախցիների մասին, որոնք կտրված են աշխարհից: Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի քաղաքացիները, որոնք ներկայանում են որպես «էկոակտիվիստ», շրջափակել են Լաչինի միջանցքը, որը Արցախը Հայաստանի և աշխարհի հետ կապող միակ ճանապարհն է: Ադրբեջանի կողմից հայերի վրա հարձակվելու ևս մեկ փորձ է:
Այդ միջանցքով ամեն օր Հայաստանից Արցախ տեղափոխվում է մոտ 400 տոննա սնունդ և դեղորայք, որի կարիքն այժմ ունեն արցախցիները: Շուրջ 120,000 հայեր չեն կարողանում հատել Հայաստանի սահմանը՝ իրենց ընտանիքներից բաժանված։
Նրանք լիովին մեկուսացված են և անպաշտպան։ Խնդրում եմ ձեզ՝ միջազգային հանրությանը, խնդրում եմ կանգնեք իմ կողքին՝ ի պաշտպանություն Արցախի հայերի, մենք պետք է կանգնեցնենք՝ թույլ չտալով Ադրբեջանին շարունակել Արցախում հայերի էթնիկ զտումների սարսափելի քաղաքականությունը։
Ինչպե՞ս կարող եք օգնել ինձ. սեղմեք իմ էջում հրապարակված հղումը, որն ավտոմատ կերպով թվիթ կստեղծի Քամալա Հարիսին՝ խնդրելով խախտել իր լռությունն այս հարցում՝ դադարեցնելով ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին, և սկսել ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը Արցախի, իսկ դա կարող է փոխել մարդկանց կյանքը: Շնորհակալ եմ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»