Ժամանակը չափազանց քիչ է, պետք է արագ գործի դնել հայկական ներուժի ողջ պոտենցյալը․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հայաստանի իշխանությունների՝ Արցախի անվտանգության և բնականոն զարգացման երաշխավորը լինելու կարգավիճակից հրաժարվելու պայմաններում, Արցախի իշխանությունն ինքը պետք է սահմանի իր նպատակները, առաջնահերթություններն ու անելիքները և ըստ այդմ՝ այն ուղղի Հայաստանի տարբեր հասարակական-քաղաքական խմբերին, հավաքական առումով հասարակությանն ու Սփյուռքին։
Հասկանալի է, որ պետության բացակայության պայմաններում խնդիրը էականորեն բարդանում է, նկատի ունեմ այն հանգամանքը, երբ ՀՀ իշխանության առկա քաղաքական գծի պայմաններում պետական կառավարման համակարգը մասնակի է արձագանքում Արցախում ստեղծված իրավիճակին, ինչն ակնհայտորեն անբավարար է դրսևորվող վտանգների չեզոքացման համար։
Այստեղ խնդիրը պատասխանատվությունն ամբողջությամբ Արցախի իշխանության վրա բարդելը կամ թողելը չէ, խնդիրն արդեն ասեցի այն է, որ ՀՀ այս որակի ու դիրքի իշխանության պայմաններում, չկա այլ տարբերակ, քան օրակարգի, խնդիրների ձևակերպումն ու ճիշտ ուղղորդումն այն կենտրոնից՝ Արցախից, որը իրադարձությունների էպիկենտրոնն է, տիրապետում է իրավիճակի զարկերակին և նույնիսկ այս ծանր վիճակում համակարգային գործելու պոտենցյալ և ռեսուրս ունի։
Սա նշանակում է, որ Արցախը ոչ միայն պետք է ձևակերպի օրակարգն ու գործողությունների պլանը, այլ հստակ՝ ըստ հասցեատերերի, իջեցնի հանձնարարականներ Հայաստանի ու Սփյուռքի այն կազմակերպված խմբերին, որոնք ունեն կամք և ռեսուրս այս բարդ գործընթացի մեջ մտնելու համար։
Ժամանակը չափազանց քիչ է, պետք է արագ գործի դնել հայկական ներուժի ողջ պոտենցյալը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան