Թշնամին «իրենով է անում» մեր ազգային-մշակութային ինքնության ոչ միայն նյութական արժեքները, այլև ոչ նյութականները․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Թշնամին «իրենով է անում» մեր ազգային-մշակութային ինքնության ոչ միայն նյութական արժեքները, այլև ոչ նյութականները։ Ու գիտե՞ք ինչ։ ալիևի գործակատար քպ-ն որ մնա իշխանության, թշնամին էլ փողով-բանով որ աշխատի՝ մի 10 տարի հետո գիտնականների 10%-ը կհավատա էս կեղծիքին, 20 տարուց՝ 50%-ը, իսկ 50 տարուց հակառակ կարծիքը կհամարվի «գեղցիություն»։
Սրա դեմը պետք է առնել, ու դրա համար նախ ինքնե՛րս պետք է սկսենք արժևորել Մխիթար վարդապետ Գոշի գործը։ Վստահ եմ՝ անգամ իրավաբանների մեծ մասը լավ չի պատկերացնում Վարդապետի աշխատանքի բուն էությունը, նրա առջև կանգնած իրական մարտահրավերներն ու դրանց լուծումները, այդ մեծ մարդու կերպարի ողջ մասշտաբը։
Մեզանում Գոշը վերածվել է «մեդալի», որը պատեհ-անպատեհ բաշխվում է ում ասես, և ժամանակն է՝ «միս ու արյուն» տալ այդ մարդուն, կենդանացնել նրա գործն ու, ինչու՞ չէ, շարունակել այն՝ արդեն նոր պայմաններում ու նոր մեթոդներով։
Արդեն մի քանի տարի է՝ դանդաղ տեմպերով գոշագիտական հետազոտություններ եմ կատարում, կարդում եմ, գրում եմ, գրաբարից արդի հայերեն եմ փոխադրում Դատաստանագրքի տեքստը*, բայց կարծում եմ՝ պետք է տեմպ տալ աշխատանքին։ Չէ՞ որ «պաշտոնական» կառույցների վրա չի կարելի հույս դնել. նիկոլին որ մնա՝ իր աթոռը պահելու համար Գոշին էլ կճանաչի «ադրբեջանի կազմում», Խորենացուն էլ, Մաշտոցին էլ՝ վրադիր։
ՀԳ. Մեկնաբանությունում տեղադրում եմ մեկ ու կես տարի առաջվա հրապարակային դասախոսությունս «Մխիթար Գոշը արդարության որոնումներում» խորագրով։
* Եղած 3 փոխադրություններից, մեղմ ասած, շատ գոհ չեմ»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան