Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Երբ գնում էիք Արցախ ու հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Շուշիում պարում, դուք ո՞ւր էիք գնացել, Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Ադրբեջանի Հանրապետություն

«Լույս» հիմնադրամի Արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սրանք լուրջ դեմքով հայտարարում են, որ օգտագործելով «ինքնորոշման իրավունք» տերմինը՝ անընկալելի են դառնում միջազգային հանրության համար, կամ դուրս են գալիս միջազգային իրավունքի շրջանակներից, այնինչ այդ իրավունքի հիման վրա են ձևավորեվել ժամանակակից պետությունների ճնշող մեծամասնությունը։

«Արցախի Հանրապետություն» տերմինը համարում են խոցելի միջազգային գործընկերների տեսանկյունից, այն դեպքում, երբ այդ տրամաբանությամբ շատ ավելի խոցելի է «Ադրբեջանի Հանրապետություն» տերմինը։

Ասում են՝ «ինքնորոշման իրավունք» ինչո՞ւ նշենք, երբ նշում ենք իրավունքներ, ինչը ավելի լայն կոնտեքստ ունի և ենթադրում է նաև այդ իրավունքը։ Այդ դեպքում սահմանադրության մեջ ինչո՞ւ ենք գրել «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», ուղղակի կգրեինք, որ ՀՀ-ը «պետություն է», հետո կասեինք՝ դե դա չի բացառում մնացածը։

ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, այդ թվում՝ Մադրիդյան փաստաթղթերում ինչո՞ւ էին օգատգործվում «տարածքային ամբողջականություն» և «ազգերի ինքնորոշման իրավունք» տերմինները, կգրեին «տարածքներ» և «իրավունքներ» ու դա ոնց ուզեին կմեկնաբանեին։ 

Ասում են՝ «ազգերի ինքնորոշման իրավունքը», «Արցախի Հանրապետություն» տերմինը և այլն, միջազգային հանրությունը չի ընդունում, այն միջազգային հանրությունը, որ ճանաչել է «Կոսովոյի Հանրապետությունը»՝ հղում կատարելով ինքնորոշման իրավունքի վրա։

Այդ ինչպե՞ս է Սերբիան, որ շրջափակված է ՆԱՏՕ-ի անդամ երկրներով և փաստացի դիմադրում է աշխարհի ամենաուժեղ ռազմա-քաղաքական դաշինքին, մինչ օրս իրեն համարում Կոսովոյի սերբերի անվտանգության երաշխավորը, իսկ մենք ասում ենք, դե Արցախին շատ փող ենք տալիս, իսկ անվտանգությունը թող ռուսները երաշխավորեն։

Ի վերջո, դուք երբ որ մինչև 44-օրյա պատերազմը գնում էիք Արցախ ու հայտարարում՝ «Աղդամն իմ հայրենիքն է», «Արցախը Հայաստան է, և վերջ», Շուշիում ինագուրացիայի էիք մասնակցում ու պարում, դուք ո՞ւր էիք գնացել, Արցախի Հանրապետությո՞ւն, թե՞ Ադրբեջանի Հանրապետություն, կարողա՞ Ալիևից վիզա էիք ստացել։ Իսկ կարողա՞ վերջում ձեզ միջազգային հետախուզում հայտարարի, քանի որ ըստ ձեր իսկ գնահատականների, դուք հատել եք մի պետության սահման, որը «գոյություն չունի», ավելին, գտնվում է «Ադրբեջանի կազմում»։

Եվ վերջում, պարզվում է, որ իշխանությունների կողմից «ինքնորոշման իրավունք», «Արցախի Հանրապետություն» տերմինների չօգտագործելը՝ հիմնված է խորը աշխարհաքաղաքական վերլուծության, տարածքշրջանում իրավիճակի գնահատման վրա։

Ընդ որում, աշխարհաքաղաքականության գիտակները այն նույն մարդիկ են, ովքեր պատերազմի նախօրեին պնդում էին, թե Թուրքիան չի մասնակցի Ադրբեջանի ագրեսիային, ովքեր քովիդյան համաշխարհային ճգնաժամի և լարված միջազգային իրադրության պայմաններում հայտարարում էին «Արցախը Հայաստան է և վերջ», հորինում էին «Մյունխենյան սկզբունքներ», ինչ–որ «դոսյեի» վրա հղում տալով Երևանում ռուս շպիոնների էին փնտրում և այլն»։