Ի՞նչ է նախատեսում անել Ադրբեջանը մինչև 2027 թիվը Արցախի օկուպացված տարածքներում
Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ադրբեջանի պետական՝ այսպես կոչված «Մեծ վերադարձի I պետական ծրագիրը», նախատեսում է մինչև 2027թ-ը Արցախի օկուպացված տարածքներում կառուցել ապօրինի 34,500 հազար բնակարան և անհատական տներ, կառուցվի և վերականգնվի 197 նախակրթարան և կրթական ձեռնարկություններ, կսկսի գործել ԲՈւՀ-ի 1 մասնաճյուղ(չի հստակեցվում որ ԲՈւՀ-ի), պետք է բացվեն DOST կենտրոնների 7 մասնաճյուղ, պետք է գործարկվի հիփոթեքային համակարգը, վերաբնակեցվի՝ 34,500 ընտանիք, Բերձորի միջազգային օդանավակայանը շահագործման հանձնել, ինչպես նաև պետք է ձևավորվի առաջնային զբոսաշրջային ենթակառուցվածքը և այլն:
Զարմանալի չէ, որ Ադրբեջանը ակտիվ և հեռանկարային պլաններում ծրագրում է Արցախի օկուպացրած տարածքներում ապահովել.
Օկուպացրած տարածքներում ապահովել միջազգային ներկայություն՝ ինտեգրացիա,
Հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել բնակեցում՝ ներքաղաքական դիվիդետներ շահելու և օգտագործելու համար,
Ունենալ այսպես կոչված կենդանի վահան՝ հնարավոր ռևանշի դեպքում խնդիրը բարդացնելու համար»:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան