Ինչու այդպես նյարդային արձագանքեց Տեր-Պետրոսյանը Հայկական Ժամանակի նյութին․ Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ոչ ոք այդպես էլ չհասկացավ, թե ում էր ուղղված Հայկական Ժամանակի Ադրբեջանի պահանջների մասին նյութը, բացի Լեւոն Տեր-Պետրոսյսնից։ Բնականաբար, ամենասուրը հենց նա էլ արձագանքեց։
Ինչու։
Ադրբեջանին զիջումներ անելու գնով խաղաղության հասնելու գաղափարը հենց նրա աշխարհայացքն էր։ Կյանքը ցույց տվեց, որ նման եղանակով խաղաղության հասնել հնարավոր չէ, դա կեղծ կատեգորիա էր, որովհետեւ իրական խնդիրը Արցախը չէր, այլ Սյունիքը։
Ադրբեջանցիները գրում են, թե ինչ հեռատես ու իմաստուն էր Աթաթուրքը, որ Լենինից պահանջել էր Նախիջեւանն ու Սյունիքը Ադրբեջանի կազմ մտցնելը, թեկուզ ողջ Ադրբեջանը Սովետական Միությանը զիջելու գնով, հետո, 30-ականներին էլ, Իրանի հետ Թուրքիան տարածքներ փոխանակեց Նախիջեւան-Թուրքիա սահման ունենալու համար, որ հետագայում, 100 տարի անց, Մեծ Թուրան ստեղծվելու համար քայլեր անեն։
Աթաթուրքը Նախիջեւանը հարցը կարողացել էր լուծել, Սյունիքի հարցն էլ հիմա իրենք պետք է լուծեն։
Բնականաբար, Տեր-Պետրոսյանի խաղաղասիրությունը չէ, որ պետք է իրենց այդ 100-ամյա երազանքից ետ պահեր։
Փաստորեն, Հայկական Ժամանակի նյութը ցույց է տալիս "Պատերազմ ու Խաղաղություն" հոդվածի թեզերի սին լինելն ու դրա հասցեատերը հենց Տեր-Պետրոսյանն էր։
Էջմիածնի Սամիթից հետո Տեր-Պետրոսյանի առաջարկը, որ թող Նիկոլն իրենց տեղյակ պահի, թե խաղաղության պայմանագրի ինչ տարբերակներ կան, իրենք էլ օգնեն, որ հնարավորինս քիչ վատ տարբերակը ընտրեի, այլ ոչ թե ինչպես միշտ, պատասխանը եղավ Ադրբեջանի պահանջների մասին հրապարակումը, որոնք ջախջախում են Տեր-Պետրոսյանի զիջումներով խաղաղության հասնելու 23 տարվա թեզերը։
Բնականաբար, նյարդային պատասխանն էլ եկավ հենց այդտեղից, ու Էջմիածնի Սամիթի հետագա աշխատանքները Տեր-Պետրոսյանը հայտարարեց ավարտված, որ էլ ավելի անհարմար վիճակում չհայտնվի։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան