Շակիրան գնաց զոհաբերության, իսկ Պիկեն դա չգնահատեց
Շակիրան ELLE ամսագրին տված նոր հարցազրույցում առաջին անգամ մանրամասն խոսել է Ժերար Պիկեի հետ 12 տարվա հարաբերություններից հետո իր բաժանության մասին։ Նա նկարագրել է ամուսնուց բաժանվելը որպես «անհավանական ծանր ժամանակաշրջան»: 45-ամյա երգչուհին խոստովանել է, որ միտումնավոր ոչ մի մեկնաբանություն չի տվել այն բանից հետո, երբ այս տարվա հունիսի սկզբին ընտանեկան տարաձայնությունների մասին լուրերը հայտնվել են աշխարհի բոլոր տաբլոիդների վերնագրերում։
«Դժվար է խոսել այդ մասին, հատկապես այն պատճառով, որ ես դեռ ցավում եմ ու անընդհատ հանրության աչքի առջեւ եմ գտնվում: Մեր բաժանումը սովորական բաժանման նման չէ։ Դժվար էր ոչ միայն ինձ, այլեւ երեխաներիս համար։ Անհավանական դժվար»,- նշել է Շակիրան։ Նա հավելել է, որ պապարացիները բառացիորեն գիշերում են իր տան մոտ, քանի որ հարց է ծագել 9-ամյա Միլանի եւ 6-ամյա Սաշայի խնամակալության վերաբերյալ։
Շակիրան բաժանման պատճառներից մեկը համարում է նրանց երկուսի կարիերայի հանդեպ նկրտումները։ Նրանք պետք է ընտրություն կատարեին՝ տեղափոխվել Միացյալ Նահանգներ, որպեսզի երգչուհին շարունակի ազատ աշխատել երաժշտական ոլորտում, կամ մնալ Բարսելոնայում, որտեղ մարզիկը խաղում է ֆուտբոլային ակումբում։
«Այդ երկուսից մեկը պետք է ջանք գործադրեր եւ զոհաբերություն աներ։ Եվ ես դա արեցի՝ իմ կարիերան երկրորդ պլան մղելով: Ես տեղափոխվեցի Իսպանիա՝ աջակցելու Ժերարին, որպեսզի նա կարողանա ֆուտբոլ խաղալ եւ չեմպիոնական տիտղոսներ նվաճել: Դա հանուն սիրո իմ զոհաբերությունն էր»,- ընդգծել է Շակիրան։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
«Արարատ-Արմենիան» 1։4 հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային»