«Այդ տեսակը «ոչ մի տեղացի» է` պարզապես իր մոտ չի ստացվել, որ հնարավորինս շտապ և առհավետ լքի Հայաստանն ու Երևանը…»․ Կարեն Ճշմարիտյան
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ընդհանրապես, «հին երեվանցի», «իսկական երեվանցի», «բնիկ երեվանցի», կամ պարզապես «երեվանցի» հասկացություններն ինչ-որ պահից սկսեցին մեծամասամբ նույնացվել (սովետի վերջին տարիներից) փնթի, ճպռոտ ու քնաթաթախ աչքերով, առանց սափրվելու, սանրվելու և լվացվելու տնից դուրս եկող, հնմաշ ջինսով ու մաշված կեղտոտ բոթասներով, սարսափելի ժլատ, ուրիշի հաշվին ուտող խմող, սրա-նրա ունեցվածքը հաշվող, անաղուհաց, ուտող-ուրացող, նախանձ, անհայրենիք, քաղքենի, անթասիբ, մի քիչ ռուսախոս, հիմա արդեն ծռմռված անգլերեն բառեր մեջբերող, անհայտ տեղերում գիշերող, բայց բացառապես բոլոր թեմաներով դատարկաբանող ու բամբասող որոշ «արվեստի գործիչ» համարվողների հետ:
Պապլավոկում ու Չորրորդում, կամ Թեմուրնոցում ու Կազիրյոկում առավոտից իրիկուն սրա-նրա հաշվին էժան գինի, կամ կոֆե խմելն ու «խալխի» սիգարետը ծխելը, Չարխի «հայաթից» երեխա ժամանակ հոլ առնելն ու տրամվայից թռչելը՝ նույնպես լիարժեք «երեվանցի» կոչվելու հետ ոչ մի կապ չունի։
Երեվանցին, դա այն հայն է, որը Երևանում բանվոր է եղել, ուսուցիչ, շինարար, ինժեներ, իրավագետ, դիվանագետ, առևտրական, գիտնական ու դասախոս, կոմպոզիտոր ու դերասան, և այլն, կառուցել ու շենացրել է մեր քաղաքը, և ըստ արժանվույն ներկայացրել է մեր հայրենիքն ու մեր մայրաքաղաքը ողջ աշխարհում:
Թե չէ` այդ տեսակն ի՞նչ «երեվանցի»:
Այդ տեսակը «ոչ մի տեղացի» է` պարզապես իր մոտ չի ստացվել, որ հնարավորինս շտապ և առհավետ լքի Հայաստանն ու Երևանը…»:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան