Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Մարզերում իսկի տեղյակ չեն, թե Երևանում ով ինչ է անում, ովքեր և ինչի համար են պայքարում

Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ասում եք՝ «հասարակությունն անտարբեր է…», «երիտասարդությունն անտարբեր է…», «մարզերում ակտիվ չեն…», «սփյուռքում ակտիվ չեն…», այս է, այն է, սրանք այս արեցին, նրանք այն արեցին, այս են անելու, այն են անելու, բայց մարդիկ անհանգիստ չեն, և այլն, և այլն։ Պարզ է, հասկանալի է արդարացի բողոքն ու հուզմունքը։

Սակայն, երբևէ ուշադրություն դարձրե՞լ եք, փորձե՞լ եք հետևել, թե 24/7 ռեժիմով Հայաստանով մեկ և Սփյուռքում ինչ հաղորդումներ և ինչ բովանդակությամբ լուրեր են սփռվում համարյա բոլոր ռադիոալիքներով ու հեռուստաալիքներով, նաև ամենաշատ դիտում ունեցող սոցցանցային աղբյուրներով։

Ի՞նչ Արցախի խնդիր, ի՞ նչ Հայաստան, ի՞ նչ Սփյուռք, ի՞նչ խոշտանգվող, սպանվող ռազմագերիներ, կամ ի՞նչ անհետ կորածներ, չճանաչված աճյուններ… Անվտանգություն, մարդկային ու տարածքային կորուստներ, արհավիրք, կամ ազգային աղետ՝ իսպառ մոռացված և բացակայող թեմաներ են, լիովին առհամարված իրականություն։ Հիմնական տեղեկատվական դաշտում նման «կոնտենտ» չկա՝ պարզապես գոյություն չունի, իսպառ վերացած է։ Մեքենայի մեջ միացրեք ցանկացած ռադիոալիք, կամ տանը՝ հեռուստացույցը, և կհամոզվեք։

Հետաքրքիր է, իսկ այդ ինչպե՞ս, կամ այլ կերպ ինչպե՞ս պետք է Հայաստանում և Սփյուռքում Հայ հասարակության առավել լայն շրջանակները լիարժեք տեղեկանան ստեղծված իրադրության, իրական սպառնալիքների և իրենց անվտանգության, կամ օրհասական վտանգների մասին, որպեսզի համարժեք արձագանք ձևավորեն՝ թռուցիկներո՞վ…

Մարզերում իսկի տեղյակ չեն, թե Երևանում ով ինչ է անում, ովքեր և ինչի համար են պայքարում:

Մի քանիսն էլ կան, ասում են՝ «…ժողովրդին չի հետաքրքրում…»։

Այստեղ խնդրում եմ շատ ուշադիր, որովհետև երկար տարիներ ծեծված հարց է: Մի պահ ենթադրենք, թե իրոք այդպես է, և չի հետաքրքրում.

այդ դեպքում, ո՞րն է իրողությունը`

արդյո՞ք լրատվությունն է ենթարկվում պահանջարկին, թե՞ հենց լրատվությունն է ստեղծում համապատասխան պահանջարկի տեսակը, որակն ու քանակը, այսինքն՝ հետաքրքրությունը, իսկ հետո ինքն էլ բավարարում իր իսկ ստեղծած պահանջարկը։

Պետք է միշտ հիշել՝ հետաքրքրություններ առաջացնողն էլ են լրատուները, դրանք մարողն էլ։ Իսկ թե ովքեր են թելադրում լրատուներին՝ դժվար չէ կռահել։

Հետո էլ զարմանում ու վրդովվում ենք, թե ինչ-որ մարդիկ Երևանում սրա նրա համերգին ու ներկայացմանն են այցելում, ծափահարում, և նույնիսկ ռեստորաններում նկարվում են հետները։

Համոզված կարելի է պնդել, որ նույնիսկ Հայաստանում կան շատ մարդիկ, որոնք բացարձակապես ոչինչ չգիտեն, և միգուցե տեղյակ չեն, որ թշնամին Հայաստանից տարածքներ է գրավել, և որ Արցախի մեծ մասը հանձնվել է:

Ինչ մնաց՝ Վլադիվոստոկում…

Վերը նշվածին եթե գումարվում է դաժանորեն խաբված, բայց քիչ թե շատ տեղյակների հոգեբանական պաշտպանական մեխանիզմը, այն է՝ իրականության մերժումը, ապա պատկերն ամբողջական է դառնում։