Սրանք ամբողջ բանակն են ցանկանում փողի բազար դարձնել. Արտակ Զաքարյան
Երբ 2017թ. օրենք էինք տարել ԱԺ, որով առաջարկվում էր զինծառայությունից ապօրինի խուսափած ու քրեական հետապնդման ենթակա քաղաքացիներին, յուրաքանչյուր բացթողնված զորակոչի համար 200.000 դրամ բյուջե մուծելով ազատվել հետապնդումից եւ փախուստից վերադառնալ Հայրենիք` պետք է տեսնեիք, թե Նիկոլը, Էդմոնը եւ էլի ոմանք ինչպիսի սոցիալ-պոպուլիստական վայնասուն էին կապել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
«Եթե Իսրայելում, որեւէ մեկի մտքով անցներ, սոցիալապես բեւեռացված հասարակությանը, խոշոր չափի փողի հափշտակության դիմաց, օրենքով ազատել ծառայությունից` այդ երկիրը վաղուց գոյություն չէր ունենա:
Փաստորեն, ՊՆ ղեկավարությունը երկար մտածել է, որ արդյունքում նման հիմարությու՞ն ծնի: Որպեսզի աղքատներն էլ ավելի աղքատանան, հարուստներն` էլ ավելի խուսափեն, իսկ ՀՀ Զինված Ուժերը` Ազգային Բանակից վերածվեն վարձկան զորախմբերի:
Ժամանակին, խնդիրը կատարած դիպուկահարի դրամական խրախուսումը չէր կիրառվում, որպեսզի հայրենյաց պաշտպանի փոխարեն կիլլերի հոգեբանություն չձեւավորվի: Սրանք ամբողջ բանակն են ցանկանում փողի բազար դարձնել: Դեռ չեմ խոսում այդ վնասակար նախաձեռնության հակասահմանադրականության մասին:
Իսկ ու՞ր մնացին քաղաքացիների հավասարությունն ու սոցիալական արդարությունը: Իսկ եթե մարդն ունի երեք արու զավակ, եւ չունի 72 մլն դրամ, ի՞նչ անի, ո՞ր մեկին ազատի:
Չնայած, ինչու՞ ենք զարմանում: Հայրենիք, հող, Շուշի, Հադրութ, արժանապատվություն հանձնողից, Աղավնոյի ու Բերձոր շեն տները ծախողից կամ` ինչպես մամուլն էր գրում, պատերազմի համար հավաքած փողից իշխանականներին պարգեւավճար բաժանողից ի՞նչ պետք էր սպասել:
Մեր երկրի վերականգնման ու զարգացման ռեֆորմները սկսվելու են միայն ու միայն սրանց հեռացնելուց հետո: Այնպես, որ սրանց նախաձեռնությունները ոչ թե քննարկել է պետք, այլ ազատվելու համար` անընդհատ պայքարել:
Հ.Գ.
Երբ 2017թ. օրենք էինք տարել ԱԺ, որով առաջարկվում էր զինծառայությունից ապօրինի խուսափած ու քրեական հետապնդման ենթակա քաղաքացիներին, յուրաքանչյուր բացթողնված զորակոչի համար 200.000 դրամ բյուջե մուծելով ազատվել հետապնդումից եւ փախուստից վերադառնալ Հայրենիք` պետք է տեսնեիք, թե Նիկոլը, Էդմոնը եւ էլի ոմանք ինչպիսի սոցիալ-պոպուլիստական վայնասուն էին կապել: Խնդրեմ, հիմա վայելեք 24 միլիոնանոց «փրկագինը»: Մարդ պետք է գոնե մի փոքր նամուս ունենա: Գոնե` կապիտուլյացվելուց ու 5000-ից ավելի մարդ զոհելուց հետո»,- գրել է նա։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ