Հարավային Կորեայի նախագահը ներում է շնորհել Samsung Electronics-ի փոխնախագահին
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը ներում է շնորհել Samsung Electronics-ի փոխնախագահ Ջեյ Յ. Լիին։ Հարավային Կորեայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ բիզնես-ղեկավարն անհրաժեշտ է «ազգային տնտեսական ճգնաժամի» հաղթահարման համար, տեղեկացրել է Reuters-ը։
Ներումը հիմնականում խորհրդանշական բնույթ է կրում. Լին արդեն պայմանական ժամկետից շուտ ազատ էր արձակվել՝ կաշառակերության պատճառով բանտում 18 ամիս նստելուց հետո։ Ներումը պետք է նշանակի, որ Լին կկարողանա ավելի ազատ կերպով վարել բիզնեսը։
«Ազգային տնտեսական ճգնաժամն անհապաղ հաղթահարելու անհրաժեշտության հետ կապված՝ մենք ընտրել ենք տնտեսական առաջնորդների, որոնք գլխավորում են ազգային աճի շարժիչ ուժը տեխնոլոգիաներում ակտիվ ներդրումների եւ աշխատատեղերի ստեղծման ոլորտում, եւ որոնք ներման կարժանանան»,- ճեպազրույցում ասել է արդարադատության նախարար Հան Դոն Հունը։
Լին Samsung-ի հիմնադիրների ընտանիքից է, նա ողջունել է այս որոշումը եւ խոստացել ջանադրաբար աշխատել ի բարօրություն ազգային տնտեսության։
Նախագահը ներում է շնորհել նաեւ Lotte Group-ի նախագահ Շին Դոն Բինին, որը դատապարտվել էր երկուսուկես տարվա բանտարկության կաշառակերության պատճառով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ