Բայդենն անակնկալ է մատուցել. նա մեկնել է արձակուրդ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի ընտանիքի հետ միասին մեկնել է Կիաուա կղզի (Հարավային Կարոլինայի նահանգ), որտեղ, ինչպես սպասվում է, յոթնօրյա արձակուրդ կանցկացնի, տեղեկացրել է NBC հեռուստաալիքի տեղի բաժանմունքը։
Նրա տվյալներով՝ Բայդենն արդեն երեք անգամ որպես ԱՄՆ փոխնախագահ այցելել է այս կղզի, որը գտնվում է երկրի արեւելյան ափին, բայց ներկա ուղեւորությունը նրա առաջին այցն է պետության ղեկավարի պաշտոնում։ Նրա ժամանելու նախօրեին Կիաուա քաղաքի իշխանությունները նախազգուշացրել են տեղի բնակիչներին, որ առաջիկա օրերին ամբողջ կղզում գործելու են անվտանգության ուժեղացված միջոցներ, իսկ ճանապարհներին հնարավոր են խցանումներ։
«Նախագահի անվտանգության թիմը կապ է հաստատել ջանքերի կոորդինացման բոլոր կառույցների հետ, որոնք պետք է նվազագույնի հասցնեն հանրային կյանքի վրա նախագահի այցի ազդեցությունը։ Ինչեւէ, խնդրում ենք ձեզ համբերություն դրսեւորել ճանապարհային երթեւեկության խցանումների ժամանակ, քանի որ նախագահի տեղաշարժի մասին նախապես հայտարարվել չի կարող՝ անվտանգության նկատառումներից ելնելով»,- հեռուստաալիքը մեջբերել է կղզու իշխանությունների հայտարարությունը։
Չորեքշաբթի ցերեկը Սպիտակ տան ղեկավարը, նրա տիկինը՝ Ջիլ Բայդենը, որդին՝ Հանթերը կնոջ՝ Մելիսա Քոենի հետ եւ թոռը՝ Բոն, նախագահական ինքնաթիռով մեկնել են Չառլսթոն նավահանգստային քաղաքի Էնդրյուս ռազմակայանից, որի կողքին է գտնվում Կիաուա կղզրին։
Նախագահի աշխատակազմը մինչ այս պահը որեւէ կերպ չի հաստատել նախագահի արձակուրդի մասին տվյալները, ինչպես նաեւ չի նշել դրա ժամկետների եւ Բայդենի մասնակցությամբ հնարավոր միջոցառումների մասին։ Կղզին, որտեղ գտնվելու է նախագահի ընտանիքը, հայտնի է իր մասնավոր լողափերով եւ գոլֆ-ամառանոցներով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ