Հունաստանը դուրս կգա Եվրամիության այսպես կոչված ուժեղացված հսկողության համակարգից
Հունաստանը օգոստոսի 20-ին դուրս կգա Եվրամիության այսպես կոչված ուժեղացված հսկողության համակարգից, ինչը երկրին տնտեսական քաղաքականություն իրականացնելու ավելի շատ ազատություն կտա, տեղեկացրել է Reuters-ը։
Հունաստանի տնտեսական վիճակը եւ քաղաքականությունը հսկվում են այդ կառույցի կողմից 2018-ից, այն բանից հետո, երբ Աթենքը դուրս եկավ Եվրամիության եւ ԱՄՀ-ի ավելի քան 260 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության միջազգային երեք ծրագրերից 2010-2015թթ.-ի համար։
«12 տարի անց... դժվար էջը մեր երկրի համար մոտենում է փակվելուն»,- ասել է ֆինանսների նախարար Խրիստոս Ստայկուրասը։ «Հունաստանը վերադառնում է եվրոպական նորմալ վիճակի եւ այլեւս բացառություն չի լինի եվրագոտում»։
Նա ավելացրել է, որ Աթենքը կատարել է քաղաքական պարտավորությունների եւ բարեփոխումների մեծ մասը, որոնք խոստացել էր, եւ ելքը համակարգից օգոստոսի 20-ին հաստատվել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսի ու տնտեսության գծով եվրահանձնակատար Պաոլո Ջենթիլոնիի նամակով։
Հունաստանի դուրս գալը ուժեղացված հսկոության համակարգից կնշանակի տնտեսական քաղաքականություն վարելու ավելի շատ ազատություն եւ կմոտեցնի երկրի «ներդրումային մակարդակի» կարգավիճակը վերականգնելու նպատակի իրականացումը։
Հսկողության համակարգը նախատեսված էր տնտեսական դժվարությունների պոտենցիալ աղբյուրները վերացնելու եւ կառուցվածքային բարեփոխումներին ուղղված միջոցների մշտական ընդունման ապահովման համար՝ կայուն տնտեսական աճ ապահովելու նպատակով։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ