Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք ավերել են 16 տուն, այրել 6000 հեկտար եւ ստիպել մոտ 6000 մարդու լքել իր տունը, հաղորդում է Reuters-ը։
Ֆրանսիան, ինչպես մնացած Եվրոպան, պայքարում է ջերմային ալիքների եւ երաշտի դեմ, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում բազմաթիվ անտառային հրդեհներ են առաջացրել մայրցամաքում:
«Հրդեհը համատարած է եւ այժմ տարածվել է Լանդսի դեպարտամենտում»,-ասվում է Ժիրոնդի գինու դեպարտամենտի տեղական իշխանությունների հայտարարության մեջ։
Հրդեհներ են մոլեգնել նաեւ երկրի այլ շրջաններում։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ հերթական հրդեհը բռնկվել է Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Մեն Լուար դեպարտամենտում, որտեղ այրվել է 650 հա, իսկ 500 հա-ը վտանգի տակ է։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ