«Գողացել են իմ կյանքը»․ Մայք Թայսոնը քննադատել է իր կյանքի մասին պատմող կենսագրական սերիալը
Նախկին բռնցքամարտիկ Մայք Թայսոնը սոցցանցերում զայրացած գրառում է կատարել։ Խոսքը վերաբերում է Hulu հոսքային ծառայության առաջիկա «Մայք» կենսագրական մինի-սերիալին։
Թայսոնը կարծում է, որ շոուի ստեղծողները նկարահանման համար թույլտվություն չեն խնդրել ու փոխհատուցում չեն վճարել։
«Թույլ մի տվեք, որ Hulu-ն հիմարեցնի ձեզ: Ես չեմ աջակցում նրանց պատմությունն իմ կյանքի մասին: Հիմա 1822 թվականը չէ: Այժմ 2022 թվականն է։ Նրանք գողացել են իմ կյանքը եւ չեն վճարել ինձ։ Նրանց համար ես պարզապես **** եմ, որին կարող են վաճառել աճուրդում»,- հայտարարերլ է Թայսոնն Instagram-ում:
Թայսոնը նաեւ Hulu հարթակն անվանել է «ստրկատիրություն»։ Մայքի շոուրաներ Քարեն Գիստը կողմ է արտահայտվել սերիալին։ «Մենք պարզապես ցանկանում էինք պատմել պատմությունը եւ թույլ տալ, որպեսզի հանդիսատեսն ինքը որոշի, թե ինչ է մտածում կամ զգում»:
«Մայքը» բաղկացած է ութ դրվագից եւ պատմում է Թայսոնի բռնցքամարտի կարիերայի ու անձնական կյանքի մասին։ Գլխավոր դերը խաղացել է Թրեւանտե Ռոուդսը: Նախագծի հեղինակը Սթիվեն Ռոջերսն է: Ռեժիսորներից մեկը Քրեյգ Գիլեսփին է։ Ֆիլմի պրեմիերան Hulu-ում տեղի կունենա օգոստոսի 25-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ