Առոգանությունը զայրացրել է համացանցի օգտատերերին․ Մերիլին Մոնրոյի ներկայացուցիչներն աջակցել են Անա դե Արմասին
Ամերիկյան կինոաստղ Մերիլին Մոնրոյի պաշտոնական ներկայացուցիչները պաշտպանել են կուբայական ծագումով իսպանացի դերասանուհի Անա դե Արմասին, ում առոգանությունը բարկացրել է համացանցի բնակիչներին։ Այս մասին հայտնում է Variety-ն։
«Մերիլին Մոնրոն Հոլիվուդի եւ փոփ մշակույթի եզակի կուռք է, որը գերազանցում է սերունդներն ու պատմությունը: Ցանկացած դերասանուհի գիտի, որ իր առջեւ հսկայական պատասխանատվություն է դրված։ Դատելով թրեյլերից՝ Անան հիանալի ընտրություն էր դերասանական կազմի համար, քանի որ նա ֆիքսում է Մերլինի հմայքը, մարդասիրությունը եւ խոցելիությունը: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե եչբ ենք ֆիլմն ամբողջությամբ դիտելու», - ասվում է Մերլին Մոնրոյի հեղինակային իրավունքի օգտագործման կոմիտեի նախագահ Մարկ Ռոսենի հայտարարության մեջ։
Անան իր առոգանության հետ կապված հազարավոր բացասական մեկնաբանությունների է արժանացել։ Կուբայից իսպանացի դերասանուհին անգլերեն է սովորել միայն 2015 թվականին, բայց հատուկ ֆիլմի համար իր բանավոր խոսքը կատարելագործել է խոսքի մարզիչ Ջեսիկա Դրեյքի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ