Մինչև ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու. Արտակ Զաքարյան
Մինչև ե՞րբ է Ադրբեջանը կրակելու կամ սադրելու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:
Նա նաեւ նշել է. «Սովորաբար ասում են քաղաքականության մեջ կանխատեսումներ անելն անշնորհակալ զբաղմունք է: Դա ճշմարտություն է: Սակայն չկա մի պետություն, որի կառավարման համակարգը չի փորձում կանխատեսել առընչվող հարցերի զարգացման սցենարները: Առավել ճշգրիտ կանխատեսումներն ու վերլուծությունները, որպես կանոն դառնում են տվյալ պետության քաղաքականության հիմնական ուղենիշը: Դրա համար են պետությունները պահում ուղեղային կենտրոններ, տարատեսակ ոլորտային ինստիտուտներ ու հետազոտական հիմնարկներ:
Առավել կայացած պետություններում, պաշտոնաթող քաղաքական գործիչներին խնդրում (հրավիրում) են աշխատելու խորհրդատվական, հետազոտական, գիտա-ուսումնական, վերլուծական կենտրոններում: Որովհետև, իրականում դա պետության ամենաթանկարժեք ռեսուրսն է, քաղաքական կառավարման համար ամենաթանկ կապիտալը` որն արտահայտվում է պրակտիկ գիտելիքներով, կուտակված փորձով և հեռանկարային պատկերացումներով:
Հայաստանում այդ պրակտիկան քիչ թե շատ կիրառվում էր մինչև թավշյա տնաքանդությունը: Այսօր այն իսպառ վերացել է: Ավելի ճիշտ, հատուկ քաղաքականությամբ ավիրվել է:
Կապիտուլյացված լակոտակրատիայի ու անթրաշների կարտելայի վերածված Հայաստանը չունի վաղվա անելիքների իր տեսլականը: Պետական կառավարման համակարգում ոչ ոք չգիտի, թե ի՞նչ է լինելու վաղը: Բոլոր հայտարարությունները կառուցված են ստի և որոշ բախտախնդիրների տգետ երևակայության վրա:
Արցախում երեկ տեղի ունեցածը դրա վառ ապացույցն է: Չկա ռազմավարություն, չկա մարտավարություն, նույնիսկ օպերատիվ մակարդակում հստակ չէ, թե որո՞նք են լինելու Հայաստանի կամ Արցախի ողջամիտ քայլերը` տարբեր իրավիճակներում:
Փոխարենը` կա դավաճանության մարմնավորում դարձած Նիկոլ, ով մտածում է միայն իր իշխանությունը պահելու մասին: Դրա համար պատրաստ է ստորագրել ցանկացած թղթի տակ, գնալ ցանկացած թեմայով բանակցության, կախվել ցանկացած օտար երկրի ոտքերից, բայց չունենալ սեփական դիրքորոշում: Հայաստանն այսօր չի կարողանում պայմանավորվել այնպես, որ տարածաշրջանում ոչ մի կողմի ձեռնտու չլինի Ադրբեջանի կրակոցը Հայաստանի կամ Արցախի ուղղությամբ:
Մեկի հետ խոսում է, մյուսին է առիթ տալիս և հակառակը: Իսկ Ադրբեջանը շարունակում է օգտվել Նիկոլի բոլոր սխալներից ու ստորացված վիճակից: Արդյունքում տուժվում է Հայաստանի ու Արցախի ժողովուրդը:
Ադրբեջանը չի դադարելու կրակել, քանի դեռ Հայաստանը չունի հստակ դիրքորոշում: Ալիևի հետ Նիկոլի պայմանավորվածությունների բոլոր սցենարները հանգեցնելու են պայմանավորված պատերազմի, սա արդեն տեսանելի է: Կապիտուլյանտը գնա «խաղաղության կեղծ օրակարգով» թե չգնա` Բաքվին և Նիկոլին այսօր ձեռնտու է նոր ռազմական էսկալացիան:
Այս ամենը հստակ երևում էր դեռևս 2021թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ Ադրբեջանն այլևս չէր թաքցնում դեպի Հայաստան իր նվաճողական քաղաքականության թիրախները:
Մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ որքան էլ հայը բարեկամության ձգտի` թուրքի համար միշտ եղել ու լինելու ենք թշնամին:
Հ.Գ.
2020թ. նոյեմբերից առ այսօր, Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը հայերիս մասին խոսելիս օգտագործել է բացառապես` «դուշման, դուշմանլար» բառերը: Սա Նիկոլի հռչակած խաղաղության կեղծ օրակարգի ֆոնի վրա»։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան