Սաուդյան Արաբիայում նախատեսում են մոտ 500 մ բարձրությամբ երկու հսկայական հայելային շենք կառուցել
Սաուդյան Արաբիայում նախատեսում են մոտ 500 մ բարձրությամբ եւ 120 կմ երկարությամբ երկու հսկայական հայելային շենք կառուցել։ Ծրագրի արժեքը 1 տրիլիոն դոլար է գնահատվում։
Mirror Line-ը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի սիրելի նախագիծն է, գրում է The Wall Street Journal-ը: Այն մոտ 5 միլիոն մարդ կտեղավորի, իսկ շենքերի տակ արագընթաց գնացք կկառուցվի, որպեսզի մարդիկ կարողանան տեղաշարժվել դրանով։
Մյուս հարմարությունները սպորտային մարզադաշտ, նավահանգիստ եւ ուղղահայաց հողագործություն են ներառում՝ բնակիչների համար բավարար սնունդ ապահովելու համար:
«Հայելային գիծը» բաղկացած կլինի երկու հայելային շենքերից, որոնք անցնում են լեռնային եւ անապատային տեղանքով եւ միացված կլինեն հետիոտնային արահետներով: Համալիրը Նեոմ քաղաքի նախագծի մի մասն է, որը, արքայազն Մուհամեդի կարծիքով, մոտավորապես նույն չափին կլինի, ինչ Մասաչուսեթս նահանգը:
Սաուդյան Արաբիայի պաշտոնյաները որպես վերջնաժամկետ նշել են 2030 թ.
Այս մասշտաբի նախագծի ֆինանսավորումը, իհարկե, կախված է սաուդյան նավթի պահանջարկից, որը վերջին տարիներին նվազել է՝ հաշվի առնելով երկրում մարդու իրավունքների հետ կապված վիճակը: Բայց քանի որ Ուկրաինայում պատերազմը ձգձգվում է, արեւմտյան երկրները վերանայում են իրենց բոյկոտները, նույնիսկ՝ նավթի գներն աճի պայմաններում:
Արքայազն Մուհամեդն առաջին անգամ Neom-ի կառուցման պլանների մասին հայտնել էր անցյալ հունվարին՝ հայտարարելով, որ դրանում ավտոմեքենաներ չեն լինի: Նա Նեոմը համեմատել էր եգիպտական բուրգերի ժամանակակից տարբերակի հետ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ