Ինչպես Արեւմուտքը չկարողացավ մեկուսացնել ՌԴ-ին. National Interest
National Interest պարբերականն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությանը մեկուսացնելու Արեւմուտքի ջանքերին: Հոդվածի հեղինակ, սյունակագիր Մարկ Եպիսկոպոսը նշել է, որ մինչ Ռուսաստանը մեկուսացվում է Արեւմուտքից եւ արեւմտյան ղեկավարությամբ որոշ ինստիտուտներից, Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումները մատնանշում են այլ եւ շատ ավելի մտահոգիչ զարգացումներ:
Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանաչ լույս է տվել Սեւ ծով հացահատիկի արտահանման գործարքին, որը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ առաջին խոշոր գործարքն է փետրվարի 24-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր:
Ռուսաստանը եւ Իրանը դարձել են Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի հիմնական աջակիցները, մինչդեռ Թուրքիան աջակցում է երկրի հյուսիսում գտնվող հակակառավարական խմբավորումներին։ Գագաթաժողովը չլուծեց այս հիմնական տարաձայնությունները, եւ Էրդողանը չկարողացավ ստանալ Ռուսաստանի ու Իրանի աջակցությունը`«ահաբեկչական» խմբավորումների դեմ պայքարի պատրվակով Սիրիայի հյուսիսում թուրքական նոր հարձակման համար:
Հացահատիկի գործարքն ավարտել է ռուսական դիվանագիտության մեկ շաբաթը, որը փորձագետների կարծիքով նպատակ է ունեցել ցույց տալու, որ Մոսկվային տնտեսապես եւ քաղաքականապես մեկուսացնելու արեւմտյան արշավը ձախողվել է:
Մինչ Ռուսաստանը գնալով մեկուսացվում է Արեւմուտքից եւ Արեւմուտքի գլխավորած որոշ ինստիտուտներից, Պուտինի հանդիպումները Թեհրանում մատնանշում են մեկ այլ եւ շատ ավելի մտահոգիչ երեւույթ. չնայած, Կրեմլի դեմ միասնական համաշխարհային ճակատ ստեղծելու եվրոպական եւ ամերիկացի քաղաքական գործիչների շարունակական փորձերին, ոչ արեւմտյան աշխարհի մի մասը մնում է չեզոք կամ, ինչպես Չինաստանի եւ Իրանի դեպքում է, հստակորեն աջակցություն է ահյտնում ՌԴ-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ