ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրել է Օդեսայի նավահանգստի հրթիռակոծման համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Օդեսայի նավահանգստի հրթիռակոծման համար։
«Սեւ ծովով ուկրաինական գյուղմթերքների արտահանումը վերականգնելու գործարքի ավարտից ընդամենը 24 ժամ անց Ռուսաստանը խախտեց իր պարտավորությունները՝ հարձակվելով պատմական նավահանգստի վրա, որտեղից, այս պայմանագրի համաձայն, կրկին հացահատիկ և գյուղատնտեսական ապրանքներ կարտահանվեն։ Կրեմլը շարունակում է անտեսել միլիոնավոր խաղաղ բնակիչների անվտանգությունը՝ Ուկրաինայի վրա շարունակվող հարձակումներով։ Ռուսաստանը զրկում է Ուկրաինային տնտեսական կենսունակությունից, իսկ ողջ աշխարհին՝ պարենային ապրանքներից՝ փաստացի արգելափակելով Սեւ ծովը »,- ասվում է Բլինքենի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաեւ Բլինքենը կասկածի տակ է դրել երեկ կնքված համաձայնագրին ՌԴ հավատարմությունը եւ մեղադրել շուկա սննդամթերք հասցնելու հարցում ՄԱԿ-ի, Թուրքիայի եւ Ուկրաինայի աշխատանքը: Բլինքենը շեշտել է,որ Ռուսաստանը պատասխանատու է պարենային համաշխարհային ճգնաժամի խորացման համար եւ պետք է դադարեցնի իր ագրեսիան ու ամբողջությամբ կատարի այն համաձայնագիրը, որի տակ ստորագրել է:
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել էր Օդեսայի նավահանգստի հրթիռակոծությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...