Զելենսկին շնորհակալություն է հայտնել Տոկաեւին՝ Դոնեցկը եւ Լուգանսկը չճանաչելու համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ, մասնավորապես՝ շնորհակալություն հայտնելով ինքնահռչակ ԿԺԴՀ-ն և ԼԺՀ-ն չճանաչելու համար, հայտնում է UNIAN-ը։
«Ես հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Տոկաեւի հետ։ Ես շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սկզբունքային աջակցության՝ այսպես կոչված «ԼԺՀ», «ԴԺՀ»-ի չճանաչման համար»,- գրել է Ուկրաինայի նախագահը Twitter-ում։
Զելենսկին նաեւ նշել է, որ քննարկել են տնտեսության, էներգետիկայի, թվայնացման ոլորտներում համագործակցության կոնկրետ նախագծեր եւ շնորհավորանքներ են փոխանակել երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ հունիսին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ Ղազախստանի նախագահը ԼԺՀ-նեւ ԴԺՀ-ն քվազիպետություններ էր անվանել եւ նշել էր, որ Ղազախստանը, ամենայն հավանականությամբ, դրանք չի ճանաչի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...