Բայդենը կարծում է, որ ռուսական նավթի գնի սահմանաչափը կնվազեցնի ԱՄՆ վառելիքի գները
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուսական նավթի գնի սահմանաչափի սահմանումը վառելիքի ինքնարժեքի նվազեցման համար անհրաժեշտ միջոցներից մեկն է անվանել։ Նա կարծում է, որ դա կնպաստի նավթի մատակարարմանն աշխարհում՝ միաժամանակ նվազեցնելով Ռուսաստանի եկամուտները։
ԱՄՆ-ում բենզինի գներն այս ամառ 38 օր անընդմեջ ամեն օր նվազում են։ Այժմ գազ կարելի է գտնել 3.99 դոլարով կամ ավելի ցածր գնով ավելի քան 35 նահանգների մոտ 30.000 բենզալցակայաններում, հայտարարել է Բայդենը:
Նրա խոսքով՝ երկրի որոշ քաղաքներում նախորդ ամսվա համեմատ գինը նվազել է գրեթե մեկ դոլարով։
«Չորս ամիս առաջ ես հրամայեցի մեր երկրի համար օրական 1 միլիոն բարել նավթ բաց թողնել ռազմավարական նավթային պահուստից: Եւ ես գլխավորեցի պատմության մեջ նավթի ամենամեծ պաշարների թողարկման համաշխարհային համակարգումը, այդ թվում՝ այլ երկրներից: Ընդհանուր առմամբ՝ ավելի քան 240 միլիոն բարել՝ համաշխարհային մատակարարումների ավելացման համար»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ այս ընթացքում աշխատել է նաեւ ԱՄՆ-ում նավթի արդյունահանման ծավալների մեծացման ուղղությամբ, իսկ այսօր երկիրն օրական 12 միլիոն բարել է արդյունահանում:
ԱՄՆ նախագահը նաեւ կոչ է արել ընկերություններին օգտագործել իրենց թույլտվությունները նավթի արդյունահանման ավելացման համար։
«Մենք կխոսենք ռուսական նավթի գնի գլոբալ սահմանչափի մասին. ես համոզեցի մեր գործընկերներին համաձայնել դրան անցյալ ամիս «մեծ յոթնյակի» հանդիպման ժամանակ, ինչը թույլ կտա պահպանել առաջարկը եւ նվազեցնել Պուտինի եկամուտը»,- հայտարարել է Բայդենը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...