Ճապոնիան կմերժի Պուտինին Աբեի հուղարկավորությանը մասնակցելու հարցում, եթե նա ցանկանա ներկա գտնվել. Nikkei
Սպասվում է, որ Ճապոնիայի կառավարությունը կմերժի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այս աշնանը նախկին վարչապետ Սինձո Աբեի պետական հուղարկավորությանը մասնակցելու հրավերի հարցում, եթե նա ցանկանա մասնակցել, հայտնում է Nikkei-ն:
ՌԴ նախագահի վրա տարածվում է մուտքի դե ֆակտո արգելքը՝ Մոսկվայի կողմից Ուկրաինա ներխուժմանն ի պատասխան:
Պուտինն իր ցավակցությունն էր հղել Աբեի մահից հետո՝ հուլիսի 8-ին՝ նրան «ականավոր պետական գործիչ անվանելով», ով «շատ բան է արել մեր երկրների միջեւ լավ հարաբերությունների զարգացման համար»։
Հայտնի չէ՝ արդյո՞ք Պուտինը ցանկություն է հայտնել մասնակցել պետական հուղարկավորությանը, որը, ըստ տեղեկությունների, նախատեսված է սեպտեմբերի 27-ին Տոկիոյի Nippon Budokan-ում:
Ճապոնիայի ղեկավարի պաշտոնավարման ընթացքում Աբեն եւ Պուտինը բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են անցկացրել։ Աբեն հյուսիսային կղզիների շուրջ տասնամյակ տեւած փակուղային իրավիճակը լուծելու փորձը դիվանագիտական առաջնահերթություն էր դարձրել, որը խոչընդոտում է պաշտոնական խաղաղության պայմանագրի կնքմանը երկու երկրների միջեւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ուրբաթ արտգործնախարար Յոշիմասա Հայաշին լրագրողներին հայտնել է, որ Ճապոնիան Թայվանին կտեղեկացնի միջոցառման անցկացման օրվա եւ վայրի մասին։ Ժամանակացույցը կփոխանցվի այն երկրներին, որոնց հետ Ճապոնիան դիվանագիտական կապեր ունի, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպություններին եւ տարածաշրջաններին, ինչպիսին է Թայվանը, որոնք ցավակցություն են հայտնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...