Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Կարծիք

Արյունը մաքրել չի հաջողվելու, որքան էլ շատանան նրան դրական գնահատողները. Մելիքյանը՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացած դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, ով այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Ռուբեն Մելիքյանը գրել է. «2007 թվի սկզբին լուսահոգի Դավիթ Ավետիսյանի հրավերով աշխատանքի անցա ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Թեկնածուական ատենախոսությունս նոր էի պաշտպանել, և դատավոր Ավետիսյանն իմ աշխատանքի գրախոսն էր – այդպես էր ինձ ճանաչում։ Այդ ժամանակ սկսել էր դատական համակարգի իսկական (ոչ թե հիմիկվա պես ֆեյք) ռեֆորմ, որի բաղադրիչներից մեկը դատական իրավաբանության մասնագիտական որակի բարձրացումն էր։ Ժամանակակից լեզվով ասած՝ դատական տեքստերը պետք է դառնային «սմարթ», այսինքն՝ լինեին վերլուծական ու հիմնվեին արժեքների վրա։ Դատավոր Ավետիսյանը, Վճռաբեկի նախագահ Հովհաննես Մանուկյանը և մի քանի այլ առաջադեմ դատավորներ հասկացան, որ այդ խնդիրը կարելի է լուծել իրավական նոր մտածողությամբ երիտասարդ կադրեր ներգրավելու ճանապարհով, և ահա այդ ալիքի տակ ես հայտնվեցի Վճռաբեկում։

Յուրաքանչյուր աշուն՝ դատավորների թեկնածուների հերթական քննությունների հայտարարումից առաջ, իմ ղեկավարը՝ դատավոր Ավետիսյանն ինձ հրավիրում էր իր մոտ ու հարցնում՝ «Էս տարի դիմելու ե՞ս, Ռուբեն ջան»։ Ես էլ ամեն անգամ պատասխանում էի՝ «Ոչ», Զախարիչն էլ ամեն անգամ նույն կիսա-ջղայնացած զարմանքով հարցնում էր՝ «Չհասկացա, էս տարի է՞լ չես դիմելու։ Ինչու՞»։ Իսկ ես ամեն անգամ նույն կիսա-ցուցադրական «խորհրդավորությամբ» պատասխանում էի՝ «Եսիմ։ Մի տեսակ, ինձ պատրաստ չեմ զգում մարդկանց ճակատագրեր որոշելուն»։ Ու վերջում Զախարիչը կիսա-նեղացած ասում էր՝ «Դե չես ուզում՝ չես ուզում։ Ուրեմն գնա նստի քննական խնդիրները կազմի»։

Հիմա արդեն ամբողջությամբ չեմ հիշում՝ ինչից էի խուսափում։ Ճակատագրեր որոշելու բեռի՞ց, սխալվելու՞ց, թե՞ պարզապես հավես չէի անում, թե՞ վախենում էի բարձր միավոր չստանալ ու խայտառակ լինել, թե՞ վախենում էի, որ ինչ-որ հանգամանքներում կարող են ինչ-որ ճնշումներ լինել, որոնց ես չկարողանամ դիմագրավել ու ստիպված լինեմ խղճիս դեմ վճիռներ կայացնել։ Թե՞ արդեն «խելքս հասնում էր» այն ճշմարտությանը, որ անփորձ երիտասարդը, անկախ գիտելիքներից, ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել՝ բառիս ամենախորքային իմաստով։ Իրոք չեմ հիշում այս նկատառումներից յուրաքանչյուրի կշիռը իմ հստակ դիրքորոշումը ձևավորելու հարցում, բայց փաստն այն է, որ ԵՐԲԵՔ չեմ զղջացել դրա համար։

Այս հուշերն են ինձ այցելում, երբ մտածում եմ լավ գիտելիքներ ունեցող շատ խոստումնալից իրավաբանի մասին, որ մեկ տարի առաջ իր կամքով դարձել է կալանք տվող «Ջհանգիրյանական» դատարանի դատավոր, որ առանց վարանելու կայացրել է ակնհայտ քաղաքական հետապնդման ենթարկվող անձին «փակելու» որոշում, որ ակամա դարձել է այդ մարդու մահվան պատճառ։ Այդ երիտասարդ կինը ողջ կյանքում ապրելու է արյան խարանով։ Ողջ կյանքում։ Ինչ էլ անի՝ արդեն ոչինչ խմբագրել հնարավոր չէ։ Օրինակ, դատավորների գնահատման փաստաբանական հարթակում որքան էլ «տարօրինակ ձևով» շատանան նրան դրական գնահատող ձայները, միևնույն է՝ արյունը մաքրել չի հաջողվելու։

Ինչու՞ այդպես եղավ։ Կարծում եմ՝ որովհետև ժամանակին գերիշխել է ոչ թե «արդյո՞ք ես պատրաստ եմ» հարցը, այլ «ումի՞ց եմ պակաս»-ը։

Հ․Գ․ Նկատել եմ, որ շատերը անդրադառնում են նաև դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Պարտքս եմ համարում հայտնել, որ նա այդպես էլ չհասցրեց որևէ որոշում կայացնել։ Ինչ էր որոշելու՝ միայն կարող եմ ենթադրել։ Փաստն այն է, որ Աստված նրան ազատեց այդ որոշումից, ուստի մենք իրավունք չունենք նրան մեղադրելու։

Հ․Գ․-2 Ուրախ կլինեմ, եթե դատավոր Ալեքսանյանին հրապարակավ դրական գնահատող փաստաբանները ռիսկ անեն հրապարակավ ինձ հակադարձել։

Հ․Գ․-3 Ռեֆորմը տվեց «շոշափելի» արդյունք․ դատական ակտերը դարձան էապես ավելի վերլուծական։ Բայց դրա արդյունքում արդարադատությունը այդպես էլ չշատացավ»:

Նշենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Հավանաբար, նման որոշում կայացնելու պատճառը վերջին շրջանի իրադարձությունների ժամանակ Դատավորների միության լռությունն է և դատավոր Ալեքսանյանին չսատարելը։