Ռուսաստանն ավելի ու ավելի է հեռվանում դոլարից՝ անցնելով Հնդկաստանի հետ նավթի առեւտրին ԱՄԷ-ի արժույթով. Reuters
Ռուսաստանը ձգտում է նավթային գործարք կնքել հնդկական նավթավերամշակման գործարանների հետ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների արժույթ, այլ ոչ թե դոլար օգտագործելով:
Հաշիվ-ապրանքագրում, որին ծանոթացել է Reuters-ը, պարզվել է, որ հնդկական նավթավերամշակման գործարանից պահանջվել է դիրհամով վճարել, թեեւ սկզբում այդ թիվը հաշվարկվել էր դոլարով: Դիրհամով վճարումը Գազպրոմբանկի օգտին կատարվել է Mashreq Ban-ի միջոցով:
Առնվազն երկու հնդկական վերամշակող ընկերություն արդեն որոշ գործարքներ է իրականացրել դիրհամով, եւ շուտով ավելի շատ գործարքներ են սպասվում, քանի որ «Ռոսնեֆտ»-ի կողմից օգտագործվող առեւտրային ընկերությունները դիրհամով վճարումներ սկսել են պահանջել միայն այս ամիս:
Այս քայլերն ազդարարում են, որ Մոսկվան գնալով ավելի է հեռանում ԱՄՆ դոլարից՝ արեւմտյան պատժամիջոցների ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար:
Որպես կանոն, դոլարը միջազգային առեւտրի հիմնական արժույթն է, հատկապես՝ այնպիսի ապրանքների համար, ինչպիսին նավթն է։ Այն նաեւ ԱՄՆ-ին այլ երկրների վրա քաղաքական եւ ֆինանսական ազդեցություն է տալիս։ Սակայն Ռուսաստանն այժմ այլընտրանքային արժույթներ է փնտրում։
Բացի այդ, ըստ Bloomberg-ի տվյալների, վերջին ամիսներին կտրուկ աճել են յուանի և ռուբլու առևտրի ծավալները՝ հունիսին հասնելով վեցամսյա առավելագույնին: Անցած ամիս միջբանկային շուկայում սփոթային առեւտուրը երկու արժույթների միջեւ հասել էր 48 միլիոն դոլարի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...