Մեգան Մարքլն անհանգստանում է իր կենսագրականի պատճառով, որը կհրատարակվի արդեն հաջորդ շաբաթ
ուլիսի 21-ին վաճառքի կհանվի Մեգան Մարքլի կենսագրական գիրքը, որը ստացել է «Վրեժ․ Մեգանը, Հարին եւ պայքարը Վինձորների միջեւ» անվանումը։ Հեղինակը բրիտանացի գրող Թոմ Բաուերն է։
Հաղորդվում է, որ գիրքը հիմնված է ինսայդերների հետ հարցազրույցների վրա (ինչպես Մեգանի ընկերների, այնպես էլ թշնամիների հետ), որոնք նախկինում հրապարակային հանդես չեն եղել։ Նշվում է, որ Բաուերը կբացահայտի «Սասեքսների եւ արքայական ընտանիքի հետ նրանց հարաբերությւուններ շուրջ թնջուկը»։
Բրիտանական լրատվամիջոցներում գիրքը նկարագրում են որպես հրատարակություններից մեկը, որից դքսուհին պետք է վախենա, քանի որ հեղինակ արտահայտություններն ընտրելու հարցում իրեն չի զսպում։ «Նա վախեցնող է իր հետաքննություններում։ Ոչնչի առաջ կանգ չի առնում», - հայտնել է The Sun-ի աղբյուրը։
Ավելի վաղ Բաուերը քննադատել է Սասեքսի դքսուհուն, քանի որ նա «տրորել է ամեն ինչ իր ճանապարհին» եւ ասել է, որ ինքը գրքի վրա աշխատելիս «պահարանում բազմաթիվ կմախքների է հանդիպել»։ Նա պնդում է, որ Մեգան Մարքլի անհատականությունը փոխվել է մինչ նրա ու Հարիի ամուսնությունը։
«Նա բոլորովին այլ մարդ է դարձել, երբ նրա կարիերան սկսել է աճ ունենալ, եւ նա սկսել է նկարահանվել «Ֆորս մաժորներում» եւ հանդիպել արքայազն Հարիի հետ»,- նշել է նա։ Թոմը Մեգանին անվանել է հավակնոտ եւ անգութ մարդ ու խոստացել, որ գրքի բովանդակությունը լուրջ անակնկալ կլինի։ Ըստ երեւույթին, Մեգանի համար ոչ այնքան հաճելի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...