ԵՄ-ն «կրակել է իր թոքերին»՝ Ռուսաստանի դեմ չմտածված տնտեսական պատժամիջոցներով․ Օրբան
Եվրամիությունը «կրակել է իր թոքերին»՝ Ռուսաստանի դեմ չմտածված տնտեսական պատժամիջոցներով, որոնք, եթե չվերացվեն, կքայքայեն եվրոպական տնտեսությունը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, փոխանցում է Reuters-ը։
«Սկզբում կարծում էի, որ մենք ուղղակի կրակել ենք մեր ոտքին, բայց հիմա պարզ է, որ եվրոպական տնտեսությունը կրակել է իր թոքերին, եւ այն շնչահեղձ է լինում»,- ասել է Օրբանը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան օգնության կարիք ունի, բայց եվրոպացի առաջնորդները պետք է վերանայեն իրենց ռազմավարությունը, քանի որ պատժամիջոցները զգալի վնաս են հասցրել եվրոպական տնտեսությանը` չթուլացնելով Ռուսաստանը կամ չմոտեցնելով ամիսներ տեւող պատերազմը որեւէ կարգավորման:
«Պատժամիջոցները չեն օգնում Ուկրաինային, բայց դրանք վնասակար են եվրոպական տնտեսության համար, եւ եթե այսպես շարունակվի, դրանք կսպանեն եվրոպական տնտեսությունը»,- ասել է Օրբանը։ «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, անտանելի է».
«Բրյուսելում պետք է գա ճշմարտության պահը, երբ առաջնորդները խոստովանեն, որ սխալ են հաշվարկել, որ պատժամիջոցների քաղաքականությունը հիմնված է սխալ ենթադրությունների վրա եւ պետք է փոխվի»:
Օրբանը նշել է, որ առանց սահմանափակումների, որոնք էներգիայի գների աճ կառաջացնեն ազգային միջինից բարձր էներգիա սպառող տնային տնտեսությունների համար, կոմունալ ծառայությունների գների սահմանափակման ողջ ռեժիմը պետք է հանվի:
Օրբանին իշխանության գալուց ի վեր ամենադժվար փորձությունն է սպասվում՝ գնաճը վերջին երկու տասնամյակի ամենաբարձր մակարդակում է, ֆորինտն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի, եւ Եվրամիության ֆոնդերն անորոշության մեջ են՝ ժողովրդավարական չափանիշների շուրջ վեճերի ֆոնին:
Հարյուր հազարավոր փոքր ընկերությունների հարկերի դրույքաչափերը բարձրացնելու օրենսդրության ընդունումն այս շաբաթ արագացնելու Օրբանի որոշումը Բուդապեշտում որոշ բողոքներ է հրահրել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...