Կանխիկի սահմանափակումը ստվեր չի կրճատելու, այլ լրացուցիչ գլխացավանք է դառնալու․ Կառլեն Խաչատրյան
Կանխիկի սահմանափակումը ստվեր չի կրճատելու, այլ լրացուցիչ գլխացավանք է դառնալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Արդեն 15 օր է, ինչ ուժի մեջ է մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որը 300,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքները պարտադրում է իրականացնել անկանխիկ, իսկ առանձին գործարքների դեպքում սահմանվել են ավելի փոքր սահմանաչափեր։ Օրինակ՝ գրավատները 80,000 ՀՀ դրամը գերազանցող վարկը պետք է տրամադրեն անկանխիկ, առողջապահական ոլորտի ցանկացած ծառայության վճար պետք է գանձվի անկանխիկ, խորհրդատվական, փաստաբանական, նոտարական ծառայությունների դիմաց վճարները ևս պետք է լինեն անկանխիկ՝ անկախ դրանց մեծությունից:
Երկրում, որտեղ հասարակության մի զգալի մասը պարզապես չունի բանկային հաշիվ, իսկ բանկային քարտապանների ստվար զանգվածը այն գործածում է ամիսը մեկ անգամ՝ աշխատավարձի կամ կենսաթոշակի ստացման օրը բանկոմատից ողջ գումարը կանխիկացնելու համար, նման սահմանափակումը կենսունակ լինել չի կարող։ Ի դեպ, այս պահին կենսաթոշակառուների մոտ 30%-ը կենսաթոշակը ստանում է կանխիկ։ Նման պարտադրանքը պարզապես գլխացավանք է դառնալու անկանխիկ վճարման գործիքներին չտիրապետող բնակչության մեծ մասի համար։ Փոխարենը կարելի էր տարբեր ծրագրերի միջոցով խթանել բանկային քարտերից օգտվելը, քայլեր ձեռնարկել բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման և անկանխիկ վճարման միջոցներն առավել ակտիվ գործածելու համար։
Ընդ որում, այս պարտադրանքը գլխացավանք է ոչ միայն բնակչության, այլև տնտեսվարողների համար, և խնդիրը բնավ ստվերային գործարքների ծավալը կրճատելը չէ, ինչպես պնդում են պատկան մարմինները։ Որևէ մեկը թող հոդաբաշխ կերպով բացատրի, թե ինչպե՞ս է այս սահմանափակումը նպաստելու ստվերի կրճատմանը։ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ։
Փոխարենը ունենք հետևյալ պատկերը. Հայաստանի Հանրապետությունում գրանցված է մոտ 66.000 ՀԴՄ սարք, որոնցից մոտ 50.000-ի վրա անկանխիկ վճարման հնարավորությունը դեռևս ակտիվացված չէ։ ՀԴՄ սարքի վրա այդ հնարավորության ակտիվացումը տնտեսվարողի վրա լրացուցիչ ֆինանսական բեռ է ենթադրում՝ ամսական նվազագույնը 4.800 դրամ։ Ամենահամեստ հաշվարկներով բիզնեսն ամսական մոտ 1 մլն դոլար է վճարելու բանկերին որպես միջնորդավճար։
Ի դեպ, կանխիկի նկատմամբ որևէ սահմանափակում չկա, անգամ շատ ավելի կայացած բանկային համակարգ, ֆինանսական և տեխնոլոգիական գրագիտության առավել բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրներում ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Դանիան, Նիդերլանդները, Շվեդիան և բազմաթիվ այլ զարգացած երկրներ։ Իսկ այն երկրներում, որոնք այդուհանդերձ որոշակի սահմանափակումներ են կիրառում, սահմանաչափերն անհամեմատ բարձր են. օրինակ՝ Չեխիայում 14.000 եվրո է սահմանված, Բուլղարիայում և Սլովակիայում՝ 5.000 եվրո և այլն։
Օբյեկտիվ հարց է առաջանում. Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալու իմաստը ո՞րն է, տնտեսությունում անհարկի դժվարություններ առաջացնելը, թե՞ բանկերին ի հաշիվ քաղաքացիների կամ բիզնեսի հարստացնելը։


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Սիրո անունը Հայաստան է
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ