Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի Սիրիա Կիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներ Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում «Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները

Տոնական հրավառության ժամանակ Բրուքլինի կամրջին հրդեհ է բռնկվել Ավտոբուսային հին պարկն ամբողջությամբ փոխարինել ենք. քաղաքապետ Էմանուել Մակրոնը կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը Ասադի վարչակարգի տապալումից հետո կայցելի ՍիրիաԿիեւում այս գիշեր ռուսական հարվածի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել են տասնյակ բնակիչներՏիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակըԱզնավուրի երկրպագուները ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակԳեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացելՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններումԻ՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար ՀայրապետյանՆորվեգիայի հավաքականի հանդերձարանը Բրազիլիայի դեմ հաղթանակից հետո (տեսանյութ)ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատներըՄունդիալ-2026. Անգլիան քառորդ եզրափակչում էՄունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց ԲրազիլիայինԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումԱջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար Շուրջ 200 չեխ զբոսաշրջիկ հատուկ գնացքով կշրջի Հայաստանում և ՎրաստանումԹրամփ- Զելենսկի հանդիպումը տեղի կունենա Անկարայում` հուլիսի 8-ինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱՄՆ-ը օգնել է Ուկրաինային մշակել ԱԹՍ երթուղիներ՝ շրջանցելու ռուսական ՀՕՊ- ը. FTՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքըԿարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանովՈւրալօղլու․ Նոր երկաթուղին կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տրանսպորտային կապերըՓրկարարների օգնությամբ բեռնատարը դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատվածՄահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես ԱլեքսանյանըՌուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունիցՎարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն«Ուժեղ Հայաստան»-ը կվերցնի մանդատները և կգնա Ազգային ժողովԽուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի առանձնատանըԻնչո՞ւ է շոգին գլխացավն ավելի հաճախ լինում․ բժիշկը ներկայացնում է հիմնական պատճառներն ու խորհուրդներըՎենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում էԱռանց մաքսատուրքերի դեպի ԵՄ. ո՞ր ապրանքների համար ՀՀ-ին առևտրային նոր արտոնություններ կտրամադրվենՊայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժածՄոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանըՉինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլարԿիևն արդեն ոչ միայն աջակցություն է ստանում ՆԱՏՕ-ից, այլև ինքն է ներդրում ունենում«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համարԵրևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել էՀայաստանի ԱԳՆ-ն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Բելառուսի ժողովրդինԹեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համարՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում էԹրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներինՊահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթըԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակելՊետք է պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում ինքնուրույն պատերազմ սկսել Իրանի դեմԱփսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ ՔոչարյանԸնտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերըՖրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Հայաստան

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները «չեն կիսում» ՀՀ կառավարության լավատեսությունը. «Լույս»

«ԼՈւՅՍ» հիմնադրամը ուսումնասիրել է 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և «Կառավարության պարտքի բեռի նվազեցման 2022-2026թթ. վերանայված ծրագրի» հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական կանխատեսումները և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունները:

Այսպես՝ 2023-2025թթ. ՄԺԾԾ-ը հիմնված է ոչ թե մակրոտնտեսական կանխատեսումների, այլ թիրախների վրա, ինչը բավական ռիսկային է ՄԺԾԾ-ի հիմքում դրված է կայուն 7% տնտեսական աճի սցենար, որն էականորեն բարձր է բոլոր անկախ կառույցների կանխատեսումներից։ Նման բարձր աճի թիրախավորումը պայմանավորված է կառավարության գործող ծրագրին համապատասխանությունն ապահովելու նպատակով։ Սակայն հաշվի առնելով, որ այդ սցենարի հետևանքով նախատեսվում են իրական հնարավորություններից ավելի բարձր հարկեր և ծախսեր, ապա ակնհայտ է, որ թիրախների չապահովման պարագայում ավել նախատեսված այդ ծախսերը կֆինանսավորվեն պարտքով՝ էապես մեծացնելով հարկաբյուջետային կայունության ռիսկերը։

Միջազգային ֆինանսական կազմակերպությունները «չեն կիսում» ՀՀ կառավարության լավատեսությունը ԱՄՀ կողմից ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները 2022թ. համար բավական պահպանողական են: Այսպես, ռուս-ուկրաինական հակամարտությունով
պայմանավորված վերանայումից հետո, ՀՀ համար կանխատեսվում է 1.5% տնտեսական
աճ, իսկ 2023-2025թթ.-ին՝ 4-4.5%: Լավատեսական չի կարելի համարել նաև ՀԲ
կանխատեսման հունիսյան վերանայումը, որով Հայաստանի՝ 2022 թ.-ի համար ապրիլ
ամսին կանխատեսված (Ուկրաինայում ռազմական գործողությունների հավանական ազդեցությունը հաշվի առնելով) 1.2% տնտեսական աճի տեմպը բարձրացվեց մինչև 3.5%-ի, սակայն այն, միևնույն է, կրկնակի ցածր է մնում կառավարության նախանշած թիրախային 7%-ից։

Ներդրումների վերաբերյալ կանխատեսումները բավարար հիմնավորված չեն ՄԺԾԾ-ում նշվում է, որ առաջիկա 3 տարիներին իրականացվելիք հարկաբյուջետային քաղաքականությունը, միտված լինելով 7% տնտեսական աճի ապահովմանը, ինչպես նաև պարտքի կայունության պահպանմանը, պետք է շեշտադրի պետական ներդրումների մասնաբաժնի էական մեծացումը և ծախսերի իրականացման արդյունավետության բարձրացումը։ Հաշվի առնելով վերջին տարիներին ներդրումների աճի դինամիկան՝ տարակուսանքի տեղիք է տալիս այն լավատեսությունը, որ այդ ցուցանիշն ապահովելու համար 2022-2025թթ. հիմնական միջոցներում ներդրումները պետք է տարեկան աճեն միջին հաշվով շուրջ 15%-ով, այն դեպքում, երբ 2018-2021թթ. դրանք աճել են միջին հաշվով ընդամենը 3.5%-ով (2020թ. անկումը հաշվի չառնելու պարագայում միջին աճը կազմում է 5.2%): Նույն մտահոգությունը տեղին է և՛ պետական, և՛ մասնավոր ներդրումների համար։

Հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճի ապահովման
կանխատեսումը ՄԺԾԾ-ում բավական հավակնոտ է և ռիսկային՝ հաշվի առնելով նշված
ցուցանիշի բարելավման պատմական միտումները Կառավարությունը նախատեսում է միջնաժամկետ հորիզոնում «հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման և ստվերային տնտեսության կրճատման ճանապարհով» ապահովել հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշի շարունակական աճ: Հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը 2019թ.-ին 2018-ի 20.9%-ից աճել է մինչև 22.4%, իսկ հետագա երկու տարիներին ընդհանուր առմամբ աճել է ընդամենը 0.3 տոկոսային կետով։ Այս իմաստով, վերոհիշյալ թիրախային ցուցանիշի (2025թ. ՀՆԱ-ի 24.8%-ը) ապահովումը բավական հավակնոտ է։

Անիրատեսական հարկային եկամուտների կանխատեսումը չափազանց վտանգավոր է,
քանի որ դրանց հիման վրա կարող են նախատեսվել ծախսային պարտավորություններ,
որոնք հարկային եկամուտների՝ սպասվածից ցածր լինելու պարագայում կվտանգեն
հարկաբյուջետային կայունությունը:

Դժվար իրագործելի կլինի բյուջեի կապիտալ ծախսերի բավական բարձր աճի ապահովումը ՄԺԾԾ-ով նախատեսվում է, որ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը 2021թ. 3.1%-ից մինչև 2025թ. կաճի 3.2 տոկոսային կետով`կազմելով 6.3%։

Ընդ որում, ակնկալվում է, որ արդեն 2023թ. այդ ցուցանիշը կհասնի 5.7%-ի: 2018-2021թթ. ընթացքում վերոհիշյալ ցուցանիշը միջին հաշվով կազմել է 3.1% (2017թ. ցուցանիշից 1.2 տոկոսային կետով ցածր)։ Ավելին, հիշյալ ժամանակաշրջանում բոլոր տարիներին կապիտալ ծախսերը թերակատարվել են (տարեկան միջին հաշվով 17.8 տոկոսով)։ Նկատի ունենալով վերոգրյալը՝ մինչև 2025թ. կապիտալ ծախսերը ՀՆԱ-ի 6.3%-ին հասցնելու խնդիրը ևս դժվար իրագործելի է թվում։