Իսրայելի եւ ԱՄՆ-ի առաջնորդները հայտարարել են Իրանի հարցում իրենց տարաձայնությունների մասին
Իսրայելի եւ Միացյալ Նահանգների առաջնորդները հայտարարել են իրենց տարաձայնությունների մասին այն հարցում, թե ինչպես կանգնեցնել միջուկային զենքի մշակումը Իրանի կողմից, չնայած այն բանին, երբ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Իսրայելի անվտանգության հանդեպ Ամերիկայի «երկաթե հանձնառության» մասին, հաղորդում է AP-ն:
Երուսաղեմում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իսրայելի վարչապետն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի ուժ կիրառել Իրանի դեմ՝ նրա միջուկային ծրագիրը դադարեցնելու համար։ «Միակ բանը, որը կկանգնեցնի Իրանին, այն գիտակցումն է, որ եթե նրանք շարունակեն զարգացնել իրենց միջուկային ծրագիրը, ազատ աշխարհը ուժ կկիրառի»,- ասել է նա։ «Նրանց կանգնեցնելու միակ ճանապարհը իրական ռազմական սպառնալիք առաջ քաշելն է»։
Բայդենը պաշտպանել է Իրանի միջուկային զենք ստեղծելը կանխելուն ուղղված միջազգային համաձայնագիրը վերանայելու իր ջանքերը:
«Ես առաջվա պես կարծում եմ, որ դիվանագիտությունն այս արդյունքին հասնելու լավագույն միջոցն է»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը «չի պատրաստվում հավերժ սպասել» Իրանի միջուկային համաձայնագրի թարմացմանը։
Բայդենը եւ Լապիդը ստորագրել են համատեղ հռչակագիր, որում ԱՄՆ-ը խոստացել է օգտագործել «իր ազգային հզորության բոլոր տարրերը», որպեսզի Իրանին խանգարի միջուկային զենք ստեղծել:
Ուրբաթ օրը Բայդենը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ ձգտելով ամրապնդել Իսրայելի զարգացող կապերը Պարսից ծոցի արաբական երկրների հետ եւ ձեւավորվող
տարածաշրջանային դաշինքն ընդդեմ Իրանի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...