G20-ի երկրները չեն կիսում ԵՄ-ի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Բորել
ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր
ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը G20-ի արտգործնախարարների հանդիպման ժամանակ
հայտնել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության վերաբերյալ տարբեր տեսակետների մասին՝ շեշտելով, որ ԵՄ-ի տեսակետն առայժմ գերիշխող չէ։
Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։
«Նարատիվների համաշխարհային պայքարը եռում է, և առայժմ մենք հաղթող դիրքում չենք։ Որպես ԵՄ մենք պետք է շարունակենք հերքել ռուսական սուտն ու ռազմական քարոզչությունը՝ պարզաբանելով՝ ով է պատասխանատու ագրեսիայի և հետևաբար նաև դրա հետևանքների համար»,- գրել է Բորելը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է հստակ գործողություններով իր համերաշխությունը հայտնի Ուկրաինային՝ օգնելով նրանց, ովքեր ամենից շատն են տուժել հատուկ գործողության հետևանքներից։ Բորելը նաև հավելել է, որ պարենային ճգնաժամը պայմանավորված չէ ԵՄ-ով ու պատժամիջոցներով, քանի որ ԵՄ-ն չի արգելում ռուսական գյուղատնտեսական ապրանքների կամ պարարտանյութերի ներմուծումն ու դրանց դիմաց վճարումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...