Ճապոնիայի կառավարող կուսակցությունն ընտրություններում ստացել է խորհրդարանի թափուր տեղերի ավելի քան կեսը
Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը (ԼԴԿ) խորհրդարանի վերին պալատի հուլիսի 10-ի ընտրություններում ստացել է 63 պատգամավորական տեղ 125-ից։ Այս մասին են վկայել երկուշաբթի պրեֆեկտուրաների ընտրական հանձնաժողովների հրապարակած ամփոփ տվյալները, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Կոմեյտո» կուսակցությունը, որը ԼԴԿ-ի կոալիցիոն գործընկերն է, ստացել է 13 խորհրդարանական տեղ։ Ընդդիմադիր ուժերի շարքում ամենալավ արդյունքը գրանցել է Սահմանադրական-դեմոկրատական կուսակցությունը՝ ստանալով 17 մանդատ։ Նրան հաջորդում է Ճապոնիայի Նորացման ընկերությունը (12 տեղ)։ Մյուս կուսակցությունները ստացել են հնգական տեղ։
«Լսելով ժողովրդի ձայնին՝ կառավարությունը մտադիր է հետեւողականորեն աշխատել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու եւ երկրի հանրային ու տնտեսական կյանքի դինամիկան վերականգնելու ուղղությամբ։ Մենք հույս ունենք այսուհետ եւս պայքարել գների բարձրացման դեմ, առաջին հերթին՝ պարենային եւ էներգետիկ ոլորտներում։ Արտաքին քաղաքականությունում մենք, համաշխարհային հանրության հետ համագործակցելով, կոշտ կարձագանքենք Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, ինչպես նաեւ միջոցներ կձեռնարկենք «ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի» հայեցակարգի իրականացման համար»,- երկուշաբթի Տոկիոյում, մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
Հուլիսի 10-ին հանձնաժողովների ամփոփ տվյալները վկայել են, որ կառավարող
կոալիցիան՝ ԼԴԿ եւ «Կոմեյտո» կազմով, ինչպես նաեւ Ճապոնիայի Նորացման
ընկերությունը, վերին պալատում պահպանել է տեղերի մեծ մասը։ Ճապոնիայի
Սահմանադրության փոփոխությունների կողմնակիցները, բացի կառավարող կոալիցիայից, բացարձակ մեծամասնություն (տեղերի երկու երրորդը) են ստացել
վերին պալատում։
Ճապոնիայի օրենսդրության համաձայն՝ Սահմանադրությունում ուղղումներ կատարելու համար անհրաժեշտ է համազգային հանրաքվե անցկացնել։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե այն նախաձեռնի խորհրդարանի երկու պալատներից յուրաքանչյուրի պատգամավորների երկու երրորդը։ Կարեւոր՝ ստորին պալատում ԼԴԿ-ն, «Կոմեյտոն» եւ Ճապոնիայի Նորացման ընկերությունն արդեն ունեն տեղերի երկու երրորդը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...