Աբեի սպանությունը ողբերգություն է Ճապոնիայի համար. Բայդեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ապշած, վրդովված ու խորապես վշտացած է Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա կատարված հարձակման հետեւանքով եւ այն Ճապոնիայի համար ողբերգություն է համարում, հաղորդում է Սպիտակ տան կայքը:
«Ես ապշած եմ, վրդովված եւ խորապես վշտացած այն լուրից, որ իմ ընկեր Սինձո Աբեն՝ Ճապոնիայի նախկին վարչապետը, գնդակահարվել եւ սպանվել է քարոզարշավի ընթացքում: Սա ողբերգություն է Ճապոնիայի եւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում էին նրան»,- ասել է Բայդենը՝ նշելով, որ Աբեն երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ դաշինքի կողմնակիցներից է եղել:
Հիշեցնենք, որ Սինձո Աբեն հարձակման է ենթարկվել առավոտյան ճապոնական Նարա քաղաում՝ ելույթի ընթացքում: Հարձակումն իրականացնողը՝ 41-ամյա Տեցույա Յամագամին, մոտ 10 մետր հեռավորությունից երկու կրակոց է արձակել քաղաքական գործչի թիկունքից։ Երկրորդ կրակոցից հետո Աբեն ընկել է։ Հարձակման ժամանակ նա հրազենային վնասվածք է ստացել պարանոցի աջ մասում, որն արյունահոսություն է առաջացրել։ Բացի այդ, ձախ կողմում կրծքավանդակի հատվածում նույնպես արյունահոսություն է գրանցվել։ Աբեն տեղափոխվել է Նարայի բժշկական համալսարանի հիվանդանոց, սակայն հինգ ժամ անց մահացել է։ Բժիշկները քաղաքական գործչի մահվան հնարավոր պատճառն համարում են արյան կորուստ։ Աբեն 67 տարեկան էր։
Յամագամին տեղում բերման են ենթարկել, իսկ ավելի ուշ նա խոստովանական ցուցմունք է տվել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...