Իսպանիայում մահացել է Անգոլայի նախկին նախագահը
Իսպանիայում երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Անգոլայի նախկին նախագահ Էդուարդո Դոս Սանտոսը, ով երկիրը ղեկավարել է մոտ չորս տասնամյակ, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ նախկին նախագահը մահացել է առավոտյան Բարսելոնայի կլինիկաներից մեկում՝ 79 տարեկանում։ Նրա մահվան մանրամասները հայտնի չեն։ Նա ծնվել է 1942 թվականին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում:
Սանտոսը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1979-ից 2017 թվականներին։
Իր նախագահության սկզբում Սանտոսը կենտրոնացել էր խաղաղ կարգավորման վրա. 1961 թվականի փետրվարից Անգոլայում կռվում էին ապստամբ կազմակերպությունները, որոնցից ամենամեծերը Անգոլայի ազատագրման ժողովրդական շարժումը (MPLA), Անգոլայի ազատագրման ազգային ճակատը ( FNLA) եւ Անգոլայի ամբողջական անկախության ազգային միությունն (UNITA) էին: 1975 թվականին երկրի անկախության ձեռքբերումից հետո հակամարտությունը սաստկացել էր, եւ իշխանության համար ակտիվ պայքար էր սկսվել ապստամբ խմբավորումների ներկայացուցիչների միջեւ։ Թեեւ 1994 թվականին հնարավոր եղավ կնքել եւս մեկ զինադադար եւ երկրում տեղակայել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն, այնուամենայնիվ մարտերը շարունակվեցին մինչեւ 2002 թվականը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...