Ֆինլանդիայի հարավում հույս ունեն ՆԱՏՕ ռազմաբազա կառուցել
Ֆինլանդիայի Հարավային Կարելիա շրջանում գտնվող Լապենրանտա քաղաքը ցանկանում է հնարավորինս շուտ օգուտ քաղել ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցությունից, գրում է ֆիննական Yle թերթը եւ հավելում, որ տեղի որոշումներ կայացնողներն ու քաղաքացիական ծառայողները ակնարկել են, դաշինքին անդամակցելու դեպքում, քաղաքում ռազմաբազա կառուցելու մասին:
Քաղաքապետ Կիմմո Յարվան ասել է, որ այս գաղափարը ծնվել է՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին խոսակցությունների ֆոնին՝ հաշվի առնելով, որ քաղաքը գտնվում է Եվրոպայի եւ Ռուսաստանի սահմանին:
Պաշտպանության ուժերում այս մասին քննարկումներ չեն եղել, սակայն քաղաքում հույս ունեն, որ ներդրումներ կլինեն:
«Ես մտածում էի, օրինակ, օդանավակայանի մասին։ Դա, իհարկե, հասանելի է, եթե պաշտպանական ուժերը ցանկանան»,- ասել է քաղաքապետը՝ նշելով, որ կացարանի եւ դպրոցի հարցում ոչինչ ասել չի կարող:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...