Պետք է ապահովել կենսաանվտանգության լաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը
Վերջին շրջանում ակտիվացել է կենսաանվտանգության լաբորատորիաների հետ կապված հարցը: Հատկապես կասկած է հայտնվում, որ այդ լաբորատորիաներում կենսաբանական զենք է պատրաստվում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Զարթոնք» կուսակցության ղեկավար, փաստաբան Արա Զոհրաբյանը:
Նա նաեւ նշել է. «Այս խնդիրը նախկինում բարձրաձայնվել է նաև Ուկրաինայում, իսկ ռուս-ուկրաինական բախման ժամանակ արդեն պաշտոնական մակարդակում հաստատվել են այդ լաբորատորիաների վտանգավորության փաստերը:
Հայաստանում նույնպես բացվել են ԱՄՆ կառավարության կողմից վերազինված կենսաանվտանգության լաբորատորիաներ։ Այդ լաբորատորիաների հետ կապված մշտապես ներկայացվել են մտահոգություններ:
Վերջին զարգացումների համատեքստում, հստակ անհրաժեշտություն է առաջացել ԱՊԱՀՈՎԵԼ կենսաանվտանգության լաբորատորիաների գործունեության թափանցիկ և հաշվետու հետաքննությունը և վտանգի կասկածը հաստատվելու դեպքում՝ անմիջապես կանխել:
Այս առիթով հարցումներ եմ կատարել ՀՀ առողջապահության նախարարությանը և ի թիվս այլ հարցերի խնդրել եմ հայտնել նաև՝
- մինչ օրս փոխանցվե՞լ են Հայաստանի Հանրապետությունից այլ երկիր հատուկ վտանգավոր ինֆեկցիաների հարուցիչներ։ Եթե այո, ապա ո՞ր երկիր, ո՞ր հարուցիչների շտամներն եմ փոխանցվել, ե՞րբ, ի՞նչ քանակությամբ, ի՞նչ ծրագրերի շրջանակներում և ի՞նչ նպատակով.
- մինչ օրս Հայաստանի Հանրապետությունից այլ երկիր փոխանցվե՞լ են Հայաստանի Հանրապետությունում հավաքագրված որևէ տեսակի կենսանյութի խմբաքանակներ։ Եթե այո, ապա կոնկրետ ո՞ր երկիր, ի՞նչ տեսակի կենսանյութ, ե՞րբ, ի՞նչ քանակով, ի՞նչ ծրագրերի շրջանակներում, ի՞նչ նպատակով և ի՞նչ արդյունքներ են արձանագրվել»:


















































Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան